Ռուսական աղբյուրները պնդում են, որ Եկատերինբուրգում ձերբակալված ադրբեջանցիները 1990-ականներից անօրինական գործունեությամբ են զբաղվում

Լուրեր

29.04.2026 | 14:10
Արմեն Մելիքբեկյանն ու Լևան Կոբիաշվիլին հանդիպել են ՖԻՖԱ-ի նախագահին
29.04.2026 | 13:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանը «ռազմական պարտություն է կրել»
29.04.2026 | 13:47
Ոստիկանները մեքենաների հայելիների, ապակիների գողություններ են բացահայտել 
29.04.2026 | 13:39
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Պերմի և Օրենբուրգի մարզերի վրա. հաղորդվում է նավթավերամշակման գործարաններում հրդեհների մասին
29.04.2026 | 13:27
Ավանեսյանը՝ Բաքվում պահվող գերիների առողջական վիճակի և ադրբեջանական պատվիրակության այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 13:19
Արման Ծառուկյանը հայտնել է՝ ինչու չի մասնակցելու Սպիտակ տան մրցաշարին
29.04.2026 | 13:10
Իրավասություն չունեմ գնահատական տալու․ Վարդապետյանը` Գարեգին Բ-ին հեռացնելու ՔՊ ծրագրի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 12:59
Ձևավորվում է նոր Հարավային Կովկաս. Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ողջունել է Գյումրի-Կարս երկաթգծի հարցով ՀՀ-Թուրքիա հանդիպումը
29.04.2026 | 12:53
Ով է Մուստաֆաևը և ինչով է հայտնի․ Ադրբեջանի փոխվարչապետը Երևանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 12:34
Թրամփի դիմանկարը՝ ամերիկյան անձնագրի շապիկին
29.04.2026 | 12:26
Ադրբեջանի փոխվարչապետ Մուստաֆաևը Երևանում է․ ինչ է հայտնի այցից․ ՈՒՂԻՂ
29.04.2026 | 12:16
ՖԻՖԱ-ն 15 տոկոսով ավելացրել է ԱԱ-2026-ի մասնակիցների պարգևավճարները
29.04.2026 | 12:05
Հայաստանում շուտով կբացվի «Յուվենտուս»-ի ակադեմիան․ ղեկավարները ներկայացնում են ծրագիրը․ ՈՒՂԻՂ
29.04.2026 | 12:04
ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
29.04.2026 | 11:55
Թրամփը հանձնարարել է իր օգնականներին պատրաստվել Իրանի երկարաժամկետ շրջափակմանը. WSJ
Բոլորը

Եկատերինբուրգում սպանության գործով մեղադրյալները 1990-ականների վերջից զբաղվում են անօրինական գործունեությամբ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ուժային կառույցների աղբյուրը՝ անդրադառնալով ադրբեջանցիների ձերբակալություններին։

ՌԴ Քննչական կոմիտեի Սվերդլովսկի մարզի քննչական վարչությունն ավելի վաղ հայտնել էր Եկատերինբուրգում նախորդ տարիների սպանությունների հետ կապված հանցավոր խմբի վեց անդամների ձերբակալության մասին։ Քննության համաձայն՝ մեղադրյալները, «որոնք էթնիկ հանցավոր խմբի մաս են կազմում», ներգրավված են եղել Ուրալի մայրաքաղաքում 2001, 2010 և 2011 թվականներին կատարված մի շարք սպանությունների և սպանության փորձերի մեջ։ Կիրակի դատարանը երեք մեղադրյալների՝ Այազ, Ակիֆ և Մազահիր Սաֆարովների նկատմամբ կալանք է սահմանել մինչև հուլիսի 19-ը, ևս երեքի կալանքի ժամկետը երկարաձգել է 72 ժամով։

Հետաքննության ընթացքում ձերբակալվել է Ռուսաստանի վեց քաղաքացի, որոնց գործունեության դրդապատճառը, քննիչների կարծիքով, բիզնեսում ազդեցության բաժանումն էր։

«1990-ականների վերջից և 2000-ականների սկզբից ի վեր մի շարք «հարգված ձեռնարկատերեր» զբաղվել են թմրանյութերի, ալկոհոլի և ծխախոտային արտադրանքի վաճառքով, խաղամոլությամբ, ինչպես նաև վերահսկել են մարմնավաճառության և պոռնոգրաֆիկ նյութերի տարածման հարցերը»,- ասել է գործակալության աղբյուրը։

Մասնավորապես, ըստ իրավապահ մարմինների, կազմակերպված հանցավոր խմբի անդամներից մեկը 2012 թվականին դատապարտվել է բռնաբարության և բռնի սեռական բնույթի ակտերի համար, իսկ մեկ ուրիշը՝ 2007 թվականին՝ դիտավորյալ թեթև մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով։

«Ազգականների զգալի մասը և կազմակերպված խմբի անդամները պաշտոնապես ոչ մի տեղ չեն աշխատել, առաջնորդի քողի տակ նրանք շարունակել են զբաղվել անօրինական գործունեությամբ։ Միևնույն ժամանակ, յուրաքանչյուրն ունի թանկարժեք անշարժ գույք Եկատերինբուրգի կենտրոնում, բազմաթիվ բարձրակարգ մեքենաներ»,- հավելել է աղբյուրը։

Նա նշել է, որ 2001 թվականին պատվիրվել է ձեռներեց Յունուս Փաշաևի սպանությունը, որը հագուստ էր վաճառում Եկատերինբուրգի ամենամեծ շուկայում և հրաժարվում էր վճարել կազմակերպված հանցավոր խմբին։ 2010 թվականին փորձ է արվել սպանել Ֆեհրուզ Շիրինովի ընկերոջը, որը տեղյակ է եղել խմբի հանցավոր գործունեության մասին, սակայն զենքը սխալ է կրակել, և Շիրինովն ու նրա որդին ձերբակալել են հանցագործին։ Մահափորձի միջնորդը սկսել է խմբից պարգև շորթել լռության համար, սակայն նրան տարել են գերեզմանատուն և ոտքերը կոտրել, ինչի հետևանքով նա հաշմանդամ է դարձել և հետագայում մահացել, հավելել է աղբյուրը։

Բացի այդ, 2011 թվականին սպանվել է Եկատերինբուրգում բանջարեղենի խոշոր պահեստի սեփականատեր Իքրամ Հաջիևը, որը, ենթադրաբար, ներգրավված է եղել Շիրինովի դաժան ծեծի մեջ։

Հիշեցնենք՝ Բաքուն պնդում է, որ հունիսի 27-28-ին Եկատերինբուրգում ձերբակալվել է Ադրբեջանի ավելի քան 50 քաղաքացի։ Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ ուժայինները բռնություն են կիրառել, մի քանի մարդ վիրավորվել է, իսկ երկուսը՝ մահացել։

Այս իրադարձությունները նոր լարվածություն են առաջացրել Բաքվի և Մոսկվայի հարաբերություններում։ Նախ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել ու բացատրություններ պահանջել, ապա ադրբեջանական կողմը չեղարկել էր ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի՝ հունիսի վերջին Բաքու նախատեսված այցը։ Ադրբեջանի մշակույթի նախարարությունն էլ հայտարարել է, որ երկրում չեղարկվում են ՌԴ-ի կողմից ծրագրված բոլոր մշակութային միջոցառումները։ Բացի այդ, Ադրբեջանի խորհրդարանը հայտնել է, որ Միլլի Մեջլիսի առաջին փոխնախագահ Ալի Ահմեդովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք Ադրբեջանի և Ռուսաստանի միջև միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 23-րդ նիստին։

Հաղորդվում է նաև, որ Եկատերինբուրգում ադրբեջանցիների դեմ գործողություն իրականացրած և նրանց նկատմամբ բռնի գործողություններ կատարած ռուս իրավապահների նկատմամբ հետաքննություն է սկսվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի