Խլո՞ւմ են բիզնեսը, թե՞ գործում օրենքի տառով. ՀԷՑ-ի պետականացման նախագիծը կքննարկվի ԱԺ արտահերթում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 11:58
63-ից 72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի ծրագիր կիրականացվի. 400 մլն դրամ հատկացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:40
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
Բոլորը

ՀԷՑ-ի պետականացմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների նախագիծը կքննարկվի վաղը մեկնարկող ԱԺ արտահերթ նստաշրջանում։  Քննարկմանն ընդառաջ այսօր ասուլիս էր հրավիրել ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի տեղակալը։ 

Նախագիծը շրջանառության մեջ է դրել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Դրանով փոփոխություն է առաջարկվում «Էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքներում։

«Կառավարության լիազոր մարմնի հաղորդման առկայության դեպքում, որով առերևույթ հիմնավորվում է, որ վտանգվել է կամ կարող է վտանգվել Էներգետիկայի բնագավառի բաղկացուցիչ համակարգի անվտանգությունը կամ հուսալիությունը, կամ հավանական խախտումը հանգեցրել է կամ կարող է հանգեցնել մի խումբ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման կամ լիցենզիայի պայմանների կոպիտ խախտման, Հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ հինգօրյա ժամկետում հարուցվում է վարչական վարույթ: Այն հարուցելու մասին որոշմամբ կարող են կիրառվել օրենքով սահմանված կանխարգելիչ միջոցառումներ»,- ասվում է օրինագծում։

ՀԷՑ ներկայացուցիչը պնդում է՝ շուրջ 10 տարի առաջ, երբ ցանցերն անցան «Տաշիր» ընկերությունների խմբին, իրավիճակը շատ ծանր էր։

Վարչապետն այս գործընթացի մասին ակտիվ սկսեց խոսել, երբ ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը հայտարարեց, որ եկեղեցու նկատմամբ հարձակումները կանխելու գործում, հնարավոր է, «ինքն էլ իր ձևերով մասնակցի»։ Օրեր անց Կարապետյանը կալանավորվեց, իսկ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը դրվեց շրջանառության մեջ։ 

Չնայած Դավիթ Ղազինյանի կողմից այսօրվա ասուլիսին հնչեցրած գնահատականներին՝ Փաշինյանի թիմակից Արսեն Թորոսյանն ընդգծում է՝ նախագիծն իրավական առումով առավել քան հիմնավոր է։

Թեև արդեն 4 օր է՝ նախագիծը շրջանառության մեջ է դրված, սակայն, ՀԷՑ փոխտնօրենի խոսքով, իրենց հետ որևէ քննարկում տեղի չի ունեցել։

Արդյո՞ք սա մասնավոր բիզնեսը խլելու փորձ է, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կտրուկ հերքում է։ Իսկ որքանո՞վ են կապակցված Սամվել Կարապետյանի և ՀԷՑ-ի շուրջ զարգացումները աղմկահարույց հարցազրույցի հետ, արդյո՞ք եթե Կարապետյանի հայտարարությունները չլինեին, իշխանությունը ՀԷՑ-ը կտաներ պետականացման։ Ի վերջո, ի՞նչ մեխանիզմով է տեղի ունենալու ՀԷՑ-ի ազգայնացումը, իշխող ուժը դեռևս փակագծերը չի բացում։ Այս հարցերի պատասխանը կտրվի վաղը մեկնարկող ԱԺ արտահերթի ընթացքում։  

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան