Բարձրագույն դատական խորհուրդը քիչ առաջ մերժեց Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա Հովսեփյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու՝ Արդարադատության նախարարության միջնորդությունը: Հիշեցնենք, որ Նաիրա Հովսեփյանի վերաբերյալ կարգապահական վարույթը կապված է դատավորի կողմից քաղաքացիական գործով դատական ակտ ուշացնելու հետ։ Հովսեփյանի վերաբերյալ մինչ այս ևս երկու կարգապահական վարույթ է հարուցվել․ մեկը կարճվել է դեռևս ԲԴԽ չհասած, իսկ մյուս գործով …

