Պարտադիրից՝ կամավոր․ ինչ է փոխվել ՌԴ մուտքից առաջ դիմում լրացնելու կարգում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 11:58
63-ից 72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի ծրագիր կիրականացվի. 400 մլն դրամ հատկացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:40
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
Բոլորը

Ռուսաստան մեկնելիս պարտավոր չեք լինի 72 ժամ առաջ տեղյակ պահել այդ երկրի պատկան մարմիններին։ ՌԴ-ն մեղմացրել է նախապես հայտարարված պահանջը․ ծանուցումը կլինի կամավոր, ոչ թե պարտադիր։ Մինչ այդ, նախատեսվում էր, որ 2025 թվականի հունիսի 30-ից մինչև 2026-ի հունիսի 30-ը Ռուսաստանի Դաշնության պետական ​​սահմանի բոլոր անցակետերում կներդրվի օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց՝ ՌԴ մուտք գործելու և ելքի ընթացակարգ։ Բացառությունը գործելու էր Բելառուսի քաղաքացիների, դիվանագիտական ​​և ծառայողական անձնագրեր ունեցողների, 6 տարեկանից փոքր քաղաքացիություն չունեցող անձանց համար։

Նոր կանոնների ներդրման վերաբերյալ մի քանի օր է՝ ակտիվ քննարկումներ են սոցիալական հարթակներում։ Ֆեյսբուքի տարբեր խմբերում քաղաքացիները տեղեկություն են փնտրում նոր կարգի մասին։ Մի մասը գրում է, որ օրենքը չեղարկվել է, մյուսներն էլ վստահեցնում են՝ այն չի գործում։

Ի՞նչն է ՌԴ իշխանություններին ստիպել հետքայլ անել․ պատճառը էլեկտրոնային համակարգի ծանրաբեռնվածությունն է և այլ խնդիրներ։ «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանի խոսքով՝ տուրիստական կազմակերպությունները ևս բողոքել են, որ դիմումի պահանջը կարճատև այցերի դեպքում լրացուցիչ խնդիրներ է ստեղծում։

Տարբեր երկրներում գործող ՌԴ դեսպանատները հաղորդագրություն տարածեցին, որ մուտքի դիմումի բացակայությունը չի ազդի սահմանային հսկողության իրականացման վրա և չի հանդիսանա մուտքի մերժման հիմք: Փորձագետի խոսքով, սակայն, չկա հստակ ժամանակահատված, թե որքան կտևի կամավորության սկզբունքը։ Նա, միաժամանակ, նշում է՝ երկարաժամկետ մեկնողների համար կարևոր է օգտվել «ruID» հավելվածից։

«RuID» հավելվածում գրանցվելիս միգրանտի էլեկտրոնային պրոֆիլում ներառվում են անձի մասին բոլոր տվյալները։ Դրանք վերաբերում են աշխատանքին, առողջությանը, վճարված հարկերին և տուրքերին, ինչպես նաև անձի կենսաչափական տվյալներին։ Բեժանյանը նաև տեղեկացնում է՝ հունիսի 30-ից ՌԴ բոլոր սահմանակետերում օտարերկրա քաղաքացիները միանգամից հանձնելու են նաև մատնահետք և տեղում ստանալու են իրենց մատնահետքի քարտը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան