ԱՄՆ-ն տեղեկացրել է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, որ հաջորդ տարվանից դադարելու է Եվրոպայում ռազմական վարժանքներին մասնակցելուց, գրում է DW-ի ռուսսական ծառայությունը։ Ըստ շվեդական Expressen թերթի՝ այս որոշումը չի վերաբերում 2025 թվականին նախատեսված ՆԱՏՕ-ի վարժանքներին, որոնց ԱՄՆ-ն կմասնակցի։ Expressen-ի տվյալներով՝ ԱՄՆ-ն Եվրոպայում ռազմական ծախսերը կրճատելու միջոցով ցանկանում է «առաջնահերթություն տալ Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանին», ինչը կապված է Չինաստանի նկատմամբ ռազմավարական …

