«Գորիս» ՔԿՀ-ի պաշտոնատար անձը ցանկացել է կաշառքի դիմաց դատապարտյալին թմրամիջոց իրացնել. քրեական վարույթը դատարանում է

Լուրեր

05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
Բոլորը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է «Գորիս» ՔԿՀ-ի պաշտոնատար անձի ապօրինի գործունեության մասին․ նա կաշառքի դիմաց պատրաստ է եղել թմրամիջոց իրացնել ՔԿՀ-ում, սակայն չի կարողացել մուտք գործել հիմնարկի տարածք, քանի որ մինչ այդ ձերբակալվել է ոստիկանության ծառայողների կողմից։

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից մեկը նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պաշտոնատար անձին 2025 թվականի մայիսի 17-ի առաջարկել է կաշառքի դիմաց ծառայողական լիազորություններն օգտագործելով ապօրինի գործողություն կատարել՝ թմրամիջոց իրացնել: Ընդունելով կաշառք ստանալու առաջարկը՝ հիշյալ պաշտոնատար անձը 2025 թվականի մայիսի 24-ին ապօրինի ձեռք է բերել զգալի չափերի «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որը շահադիտական դրդումներով իրացնելու նպատակով հաջորդ օրը՝ հագուստի մեջ թաքցրած, ապօրինի կերպով տեղափոխել է հիշյալ քրեակատարողական հիմնարկ: Պաշտոնատար անձը, սակայն, չի կարողացել մուտք գործել հիմնարկի տարածք, քանի որ մինչ այդ ձերբակալվել է ոստիկանության ծառայողների կողմից, ովքեր վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերել են թմրամիջոցը:

«Գորիս» ՔԿՀ-ի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նույն ՔԿՀ-ի դատապարտյալին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 44-396-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասված է հաղորդագրությունում։