Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ պատրաստ են բանակցել 60-օրյա զինադադարի ընթացքում Գազայում մշտական հրադադարի շուրջ, բայց միայն այն դեպքում, եթե պաղեստինյան տարածքն ապառազմականացվի, գրում է France 24-ը։ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունները կիրակի Դոհայում անուղղակի բանակցություններ էին սկսել՝ փորձելով համաձայնության գալ պատերազմի ժամանակավոր դադարեցման շուրջ, որը սկսվել է զինյալ խմբավորման կողմից 2023 թվականի հոկտեմբերին …

