Նեթանյահուն հայտնել է 60-օրյա զինադադարի ընթացքում մշտական ​​​​հրադադարի պայմանը

Լուրեր

10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
10.11.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ փարատելով էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները
10.11.2026 | 10:30
«Կանաչ» շարժունակություն․ Ինչպե՞ս են ֆինանսական լուծումները արագացնում Հայաստանի էլեկտրոմոբիլային անցումը 
10.11.2026 | 10:22
Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ
10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
10.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ պատրաստ են բանակցել 60-օրյա զինադադարի ընթացքում Գազայում մշտական ​​​​հրադադարի շուրջ, բայց միայն այն դեպքում, եթե պաղեստինյան տարածքն ապառազմականացվի, գրում է France 24-ը։

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունները կիրակի Դոհայում անուղղակի բանակցություններ էին սկսել՝ փորձելով համաձայնության գալ պատերազմի ժամանակավոր դադարեցման շուրջ, որը սկսվել է զինյալ խմբավորման կողմից 2023 թվականի հոկտեմբերին իրականացված հարձակումից։ ԱՄՆ Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆն առաջարկել է 60-օրյա հրադադար՝ Գազայում դեռևս 20 ողջ մնացած պատանդներից կեսի ազատ արձակման դիմաց։

«Այս հրադադարի սկզբում մենք կսկսենք բանակցություններ պատերազմի մշտական ​​դադարեցման համար»,- ասել է Նեթանյահուն Վաշինգտոնից ուղղված տեսաուղերձում։

Նա նշել է, որ Իսրայելի «հիմնարար պայմաններն» են, որ «ՀԱՄԱՍ-ը վայր դնի զենքերը» և այլևս չունենա «կառավարման կամ ռազմական կարողություններ»։

«Եթե դրան կարելի է հասնել բանակցությունների միջոցով, լավ։ Եթե դրան հնարավոր չէ հասնել բանակցությունների միջոցով 60 օրվա ընթացքում, մենք դրան կհասնենք այլ միջոցներով՝ ուժով»,- շեշտել է Նեթանյահուն։

ՀԱՄԱՍ-ը  չորեքշաբթի հայտարարել էր, որ համաձայնել է ազատ արձակել ողջ մնացած 10 պատանդի, սակայն հինգշաբթի պնդել, որ դեմ է գործարքին, որը կներառի Իսրայելի զգալի ռազմական ներկայություն Գազայի հատվածում։ Կազմակերպությունը նաև ցանկանում է օգնության անարգել հոսք Գազայի տարածք՝ մարդասիրական ճգնաժամը մեղմելու և «իրական երաշխիքներ» ապահովելու համար՝ երկարատև խաղաղության հասնելու նպատակով։

Իսրայելի վարչապետը ՀԱՄԱՍ-ին անվանել է «անգութ ահաբեկչական կազմակերպություն» և ասել, որ ցանկանում է ազատ արձակել բոլոր պատանդներին։

«Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի այս փուլում [ազատ արձակվածների թիվը] հնարավորինս մեծացնենք։ Ամեն  ինչ չէ, որ մեր ձեռքերում է»,- հավելել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի