Հանրապետությունում ընթացիկ տարվա փետրվարի 1-ից մեկնարկած անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի շրջանակում արդեն կա 4400 հաստատված դիմում, որից 3300-ը գործնականում օգտվում են ծրագրից։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության ընտանիքներին տրվող նպաստների բաժնի պետ Արմեն Մարգարյանը տեղեկացրեց, որ ծրագրի վրա արդեն ծախսվել …

