Factor․am-ի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտեն այս պահին խուզարկություններ է իրականացնում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում։ Կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը․ «Տեսչական մարմնում խուզարկություններն իրականացվում են կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում»։ Ռոզա Վարդանյան

