Այսօր ձևավորում ենք ռազմավարություն, որը պետք է դառնա առաջիկա տարիների հարկային քաղաքականության ամուր հիմքը. ՊԵԿ նախագահ

Լուրեր

10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
10.11.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ փարատելով էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները
10.11.2026 | 10:30
«Կանաչ» շարժունակություն․ Ինչպե՞ս են ֆինանսական լուծումները արագացնում Հայաստանի էլեկտրոմոբիլային անցումը 
10.11.2026 | 10:22
Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ
10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
10.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ՊԵԿ ռազմավարական նախագծերին նվիրված աշխատաժողովի երկրորդ օրվա քննարկումները շարունակվել են հարկային վարչարարության բարեփոխումների ռազմավարության նախագծի շուրջ։

Ինչպես հայտնում են ՊԵԿ-ից, քննարկման առանցքում եղել են հարկային վարչարարության բարելավման ռազմավարական ուղղությունները, ՀՀ կառավարության կողմից նախանշված քաղաքական առաջնահերթություններին համահունչ մոտեցումները, հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների առավելագույն թվայնացումը, ինչպես նաև ստվերային տնտեսության նվազեցման և տնտեսվարողների համար հավասար պայմանների ստեղծմանն ուղղված լուծումները։

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը միջոցառման սկզբում ընդգծել է, որ հարկային վարչարարության բարեփոխումների ռազմավարության քննարկումները կարևոր են արդյունավետ գործիքակազմերի մշակման համար՝ ինչպես հարկային, այնպես էլ մաքսային ոլորտներում: Կոմիտեի ղեկավարը ներկաներին հորդորել է լինել ակտիվ քննարկումներում՝ նկատելով, որ միայն տարբեր կարծիքների բախման արդյունքում կարելի է գտնել հարկային ռազմավարության զարգացման ճիշտ ուղին։

«Այսօր մենք միասին ձևավորում ենք մի ռազմավարություն, որը պետք է դառնա առաջիկա տարիների հարկային քաղաքականության ամուր հիմքը։ Սա գաղափարների փոխանակման լավագույն հարթակն է՝ միասին կառուցելու թափանցիկ, արդար և շահառուների համար հասանելի հարկային միջավայր»,-նշել է ՊԵԿ նախագահը։

ՊԵԿ զարգացման և վարչարարության ռազմավարական ծրագրերի վարչության պետ Արսեն Սառիկյանը ներկայացրել է ռազմավարության առաքելությունն ու տեսլականը, վերջինիս իրագործմանն ուղղված առաջիկա տարիների միջոցառումները, ինչպես նաև նախատեսվող գործողությունները։

«Օրինականության և հավասարության, թափանցիկության և վստահության, ինչպես նաև պրոֆեսիոնալիզմի վրա հիմված հարկային վարչարարության բարեփոխումների ռազմավարությունը պետք է լինի պարզ և մատչելի հարկ վճարողների համար, որպեսզի վերջիններիս համար հստակ լինի՝ ինչ քաղաքականություն է իրականացնում ՊԵԿ-ը, և ինչի համար են վճարվում հարկերը»,- ընդգծել է Արսեն Սառիկյանը։

Հիշեցնենք, որ Համաշխարհային բանկի աջակցությամբ կազմակերպված հարկային վարչարարության բարեփոխումների և մաքսային մարմնի առաջիկա հինգ տարիների զարգացման ռազմավարության նախագծերի քննարկմանը նվիրված երկօրյա աշխատաժողովի օրակարգում են համակարգային բարեփոխումների ուղղությունները, հարկային և մաքսային ռազմավարական ծրագրերի մշակման ընթացքը, իրականացված վերլուծությունների արդյունքները, ինչպես նաև կատարողականի հիմնական ցուցիչներն ու գնահատման մեխանիզմները։