Դոնալդ Թրամփը կարող է Ուկրաինային նոր ֆինանսավորում հատկացնել

Լուրեր

10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
10.11.2026 | 11:31
Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն
10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Ուկրաինային նոր ֆինանսավորում տրամադրելու հնարավորությունը։ Խոսքը կարող է գնալ առնվազն մի քանի միլիարդ դոլարի մասին, հայտնում է ամերիկյան CBS News-ն՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։ Նշվում է, որ նոր ֆինանսավորումը կարող է ծառայել որպես ազդակ Ռուսաստանի համար, որը վերջին օրերին հարվածներ է հասցրել Ուկրաինային անօդաչու սարքերով և հրթիռներով։

Նոր ֆինանսավորման աղբյուրը դեռ հստակ չէ, սակայն ամերիկյան պաշտոնյաների տվյալներով՝ Թրամփի տրամադրության տակ առկա է 3,85 միլիարդ դոլար, որոնք մնացել են Ջո Բայդենի պաշտոնավարման ժամանակներից և կարող են օգտագործվել Ուկրաինային ամերիկյան ռազմական տեխնիկա փոխանցելու համար։

Բացի այդ, Դոնալդ Թրամփը կարող է բռնագրավել մոտ 5 միլիարդ դոլարի ռուսական սառեցված ակտիվներ արտասահմանից և փոխանցել դրանք Ուկրաինային։ Այս հնարավորությունից դեռևս չեն օգտվել ոչ նա, ոչ էլ նախկին նախագահ Ջո Բայդենը։

Հիշեցնենք՝ հուլիսի սկզբին ԱՄՆ-ը դադարեցրել էր Ուկրաինային որոշ տեսակի զինատեսակների մատակարարումը՝ սեփական զինապաշարները գնահատելու նպատակով։ Պենտագոնի ղեկավարը՝ Փիթ Հեգսեթը, այս որոշումը կայացրել էր Սպիտակ տան հետ չհամաձայնեցված։ Շուտով դրանից հետո Թրամփը հայտարարել է Կիևին պաշտպանական զինտեխնիկա մատակարարելու ծրագրերի մասին։ Հուլիսի 10-ին NBC պորտալին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահը նշել էր, որ «ծայրահեղ հիասթափված է» Ռուսաստանից և պատրաստվում է հուլիսի 14-ին այդ թեմայով կարևոր հայտարարությամբ հանդես գալ։