Ահաբեկչության կազմակերպման մասին պնդումներն ի սկզբանե եղել են անհիմն․ ՀՅԴ Հայաստանի ԳՄ հայտարարությունը

Լուրեր

10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
10.11.2026 | 11:31
Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն
10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
Բոլորը

ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնից հայտնում են, որ այսօր՝ հուլիսի 13-ին, ՁՊՎ-ից ազատ են արձակվել նախորդ օրերին ապօրինի կերպով ձերբակալված անձանցից հինգը։

«Նրանցից որևէ մեկի նկատմամբ մինչ այս պահը որևէ մեղադրանք չի առաջադրվել՝ իրավական հիմքերի բացակայության պատճառով։

Ավելի վաղ երկու ամսով կալանավորվել է տասնութամյա Անդրանիկ Չամիչյանը, ում մոտ հայտնաբերվել էին բացառապես օրինական և սթրայքբոլ խաղի համար նախատեսված պարագաներ։

Ձերբակալվածներից մեկ այլ քաղաքացու նկատմամբ, որի բնակարանում ավելի ուշ հայտնաբերվել էր մեկ նռնակ, նույնպես կիրառվել է երկամսյա կալանք։ Ուշագրավ է, որ այս դեպքում մեղադրող կողմը հրաժարվել է ահաբեկչության կազմակերպման մեղադրանքից, և քաղաքացին կալանավորվել է միայն ապօրինի զինամթերք պահելու մեղադրանքով։

Այսպիսով, կրկին փաստում ենք, որ, ինչպես արձանագրել էինք մեր նախորդ հայտարարություններում, ահաբեկչության կազմակերպման մասին պնդումներն ի սկզբանե եղել են անհիմն։ Կրելով բացահայտ քաղաքական ենթատեքստ ու նպատակադրում՝ դրանք նպատակ էին հետապնդում մոլորեցնել և ահաբեկել հանրությանը։

Շինծու այս քրեական գործերի բոլոր մանրամասները հանրությանը ներկայացնելու նպատակով, երկուշաբթի՝ հուլիսի 14-ին, ժամը 14:00-ին ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում (Հանրապետության 30) կկազմակերպվի մամուլի ասուլիս՝ գործով ներգրավված փաստաբանների մասնակցությամբ։

ԶԼՄ բոլոր ներկայացուցիչներին սիրով հրավիրում ենք լուսաբանելու ասուլիսը»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Քննչական կոմիտեից Factor.am-ին տեղեկացրել են, որ ձերբակալության առավելագույն ժամը լրանալու հիմքով քրեական վարույթի շրջանականերում ձերբակալված 5 անձինք ազատ են արձակվել: Նախաքննությունը շարունակվում է: