ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի պատվիրակության հետ քննարկել է հայ-չինական հարաբերությունների զարգացումը, միջխորհրդարանական համագործակցությունն ու կրթության, մշակույթի և առևտրի ոլորտներում փոխգործակցության խորացման հնարավորությունները։ ԱԺ-ի հաղորդագրությունը՝ ստորև․ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Չինաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար …

