Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 22-ի նիստում հաստատել է հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների տեղամասային հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը։ «Քաղաքացիական պայմանագրին» բաժին է ընկել 315-ական, «Ուժեղ Հայաստան» դաշինքին՝ 143-ական, «Հայաստան» դաշինքին՝ 59-ական նախագահի և քարտուղարի պաշտոն։ Հանձնաժողովների անդամների նշանակման հայտերը կընդունվեն սեպտեմբերի 25-30-ը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդագրությունը՝ ստորև․ 2026 թվականի սեպտեմբերի 22-ին կայացած նիստում Կենտրոնական …

