Ալիևի կինն ու դուստրը մեկ շաբաթ շքեղ հանգիստ են անցկացրել Իբիցայում՝ օգտագործելով կառավարական ինքնաթիռը․ իսպանական ԶԼՄ-ներ

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսպանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան դուստրերից մեկի և մոտ 30 հոգանոց պատվիրակության ուղեկցությամբ մեկ շաբաթ անցկացրել է Իբիցա կղզում, որը հայտնի է հանգստի և զվարճանքի վայրերով։ Այցի համար օգտագործվել է կառավարական ինքնաթիռը։ Մեհրիբան Ալիևան սեպտեմբերի 9-15-ը մեկշաբաթյա հանգիստ է անցկացրել Իբիցայում՝ դստեր հետ, հայտնում է իսպանական La Voz de Ibiza-ն։

Նրանց ներկայությունն աննկատ չի մնացել․ այդ մասին վկայել է խոշոր ինքնաթիռը, որը մեկ շաբաթ մնացել է Իբիցայի օդանավակայանում։

Լրատվամիջոցը գրում է, որ միջազգային ասպարեզում բռնապետ համարվող նախագահ Իլհամ Ալիևի կինը՝ Մեհրիբան Ալիևան, իրեն ուղեկցող խմբի հետ բնակվել է Sabina Estates-ում և ճաշել ու ընթրել կղզու տարբեր վայրերում, այդ թվում՝ Cala Bassa-ում և Casa Maca-ում։

Ալիևան մենակ չի ճանապարհորդել․ նրան ուղեկցել է իր երկու դուստրերից մեկը (չի նշվում, որ դստեր մասին է խոսքը), ինչպես նաև շուրջ 30 խորհրդական և անվտանգության աշխատակից։ Ուղեկցող նման կազմն ավելի բնորոշ է պետական այցին, քան շքեղ հանգստին, ասվում է հրապարակման մեջ։

Խումբը Բաքու է վերադարձել երեքշաբթի՝ տեղական ժամանակով առավոտյան 08:15-ին, երբ կառավարական ինքնաթիռը թռիչք է կատարել Իբիցայի օդանավակայանից՝ այնտեղ ամբողջ շաբաթ կայանելուց հետո։

Նշվում է, որ այցի գլխավոր ասպեկտներից մեկն ադրբեջանական կառավարական ինքնաթիռի հայտնվելն էր Իբիցայի օդանավակայանում։ Այն Airbus A340-642ACJ է եղել՝ 4K-AI08 գրանցման համարանիշով, զարդարված երկրի պաշտոնական գույներով։ Ինքնաթիռը կայանման ժամանակ ուշադրություն է գրավել․ դրան ուղեկցել և սպասարկել են մի քանի սև ֆուրգոններ։ A340-600-ը երբևէ կառուցված ամենաերկար ուղևորատար ինքնաթիռներից մեկն է. դրա երկարությունը կազմում է 75,30 մետր, իսկ թևերի բացվածքը՝ 63,45 մետր, ինչը գործնականում հավասար է իրար հաջորդող երկու ֆուտբոլային դաշտի չափսերին։ Ադրբեջանի կառավարության կողմից շահագործվող օդանավը դրա VIP կամ ACJ (Airbus Corporate Jet) տարբերակն է՝ ամբողջությամբ վերափոխված մոդել, որը նախագծվել է՝ նախապատվությունը տալով նախագահական թռիչքի հեռահարությանն ու հարմարավետությանը, այլ ոչ թե ուղևորատարողունակությանը։

Ինքնաթիռն արտադրվել է 2006 թվականին, իսկ ներքին հարդարանքի ամբողջական վերանորոգումից հետո 2014 թվականի սկզբին հանձնվել է Ադրբեջանի կառավարությանը։ Այս մոդելի կոմերցիոն տարբերակը կարող է տեղափոխել մինչև 380 ուղևորի, Ադրբեջանի նախագահական ինքնաթիռը վերափոխված է՝ նախատեսված 60-ից 80 հոգուց բաղկացած ընտրյալ խմբի տեղափոխման համար. այս թիվը համապատասխանում է Իբիցայում Ալիևային ուղեկցող պատվիրակության կազմի մեծությանը։

Ընդգծվում է, որ այն մեկ շաբաթ շարունակ կայանված է եղել Իբիցայի օդանավակայանի կայանատեղիում։

Ադրբեջանական անկախ լրատվամիջոցները նշում են, որ կառավարությունը տեղեկատվություն չի տրամադրում պետական  ինքնաթիռի օգտագործման, օդանավակայանում մեկշաբաթյա կայանման և անվտանգության ու ուղեկցման անձնակազմի ծախսերի համար օգտագործված միջոցների մասին։ Պաշտոնապես չի հայտարարվել նաև Մեհրիբան Ալիևայի՝ արձակուրդում լինելու մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի