Turkish Airlines-ն ու թուրքական այլ ավիաընկություններ չեղարկել են դեպի Իրան չվերթները՝ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի ազգային ավիափոխադրող Turkish Airlines-ն ու բյուջետային AJet և Pegasus ավիաընկերությունները սեպտեմբերի 21-ից չեղարկել են դեպի Իրան և հակառակ ուղղությամբ չվերթները՝ ԱՄՆ պատժամիջոցների ուժի մեջ մտնելու պատճառով, գրում է Middle East Eye-ը:

Turkish Airlines-ի և AJet-ի կայքերը մինչև մարտ Իրան չվերթներ չեն իրականացնի, մինչդեռ Pegasus-ը հեռացրել է բոլոր չվերթներն իր ամրագրման համակարգից։

Turkish Airlines-ի ներկայացուցիչը Iran International-ին ասել է, որ չկա որևէ երաշխիք, որ չվերթները կվերսկսվեն նույնիսկ 2027 թվականի մարտից հետո։

Խնդրին ծանոթ աղբյուրը MEE-ին հայտնել է, որ Իրանի ավիացիոն ոլորտի նկատմամբ ԱՄՆ Ֆինանսների նախարարության սահմանած պատժամիջոցներն այնքան խիստ են, որ թուրքական ավիաընկերությունները ստիպված են եղել դադարեցնել իրենց թռիչքները։

Աղբյուրը նշել է, որ թեև ամերիկյան արտադրության ինքնաթիռների (օրինակ՝ Boeing-ի) նկատմամբ սահմանափակումները հասկանալի էին, նոր պատժամիջոցները խոչընդոտում են նաև Airbus-ի ինքնաթիռների թռիչքներին դեպի Իրան, քանի որ դրանք պարունակում են ամերիկյան արտադրության բաղադրիչներ։ Աղբյուրը նշել է, որ փոխադրողներն այլ ընտրություն չունեին։ Թուրքիայից պաշտոնյան էլ հայտնել է, որ երկուշաբթիի դրությամբ՝ Mahan Air-ը միակ իրանական ավիաընկերությունն է, որին արգելվել է թռիչքներ իրականացնել դեպի Թուրքիա, մինչդեռ մյուս իրանական ավիաընկերություններին առայժմ թույլատրվում է շարունակել երկու երկրների միջև չվերթները։

Թուրքիան և Իրանը կայուն հարաբերություններ են պահպանում և ունեցել են լայնածավալ էներգետիկ ու առևտրային կապեր՝ չնայած Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների հաջորդական փուլերին։ Սակայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փոխել է իր մոտեցումը այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսել է ուժեղացնել Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումը։

Հանգստյան օրերին էլ Թուրքիան չեղարկել է Իրանի Mellat բանկի գործունեության լիցենզիան։ Բանկը երկրում գործել է տասնամյակներ շարունակ։ Բացի այդ, Թուրքիայի բանկային համակարգը կարգավորող մարմինն անցած շաբաթ իր վերահսկողության տակ է վերցրել Golden Global Investment Bank-ը՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը պատժամիջոցներ էր սահմանել այս ֆինանսական հաստատության նկատմամբ՝ Իրանի կառավարությանը միջոցներ փոխանցելու մեղադրանքով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի