Սարգիս Սարգսյանը՝ ոսկե մեդալակիր
Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ավարտվեց սահմանափակ կարողություններ ունեցող անձանց շախմատի երրորդ Օլիմպիադան:
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը 7 հնարավորից վաստակեց 6.5 միավոր՝ գրանցելով լավագույն արդյունքը առաջին խաղատախտակի վրա, հաղորդում է ՀՇՖ մամուլի ծառայությունը։

