ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ Գազայի հատվածում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցումն ու համապարփակ համաձայնության հասնելը պետք է դառնան առաջնային խնդիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով The Times of Israel-ը, Ուիթքոֆը նման հայտարարությամբ հանդես է եկել օգոստոսի 2-ին պատանդների հարազատների հետ հանդիպման ընթացքում։ «Ծրագիրն այն է, որ վերջ դնենք պատերազմին, …

