«Թրամփի ուղին» կգործի ՀՀ օրենսդրության համաձայն․ Reuters-ը նոր մանրամասներ է հայտնել Վաշինգտոնում սպասվող հանդիպման արդյունքներից

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ օրը Սպիտակ տանը կողջունի Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին, և հանդիպման կուլմինացիան կլինի խաղաղության շրջանակային համաձայնագրի ստորագրումը, որը ներառում է ԱՄՆ-ի բացառիկ իրավունքները Հարավային Կովկասով ռազմավարական տարանցիկ միջանցքի նկատմամբ։ Այս մասին  Reuters-ին հայտնել են պաշտոնյաները։

Լրատվամիջոցը ընդգծում է, որ խաղաղության շրջանակային համաձայնագիրը կարող է վերափոխել Հարավային Կովկասը՝ Ռուսաստանին, Եվրոպային, Թուրքիային և Իրանին սահմանակից էներգակիրներ արտադրող տարածաշրջանը, որը հատվում է նավթի և գազի խողովակաշարերով, բայց բաժանված է փակ սահմաններով և երկարատև էթնիկ հակամարտություններով։

Ամերիկացի պաշտոնյաները, որոնք խոսել են անանունության պայմանով, ասել են, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է միանան Թրամփին Սպիտակ տանը՝ բանակցությունների և ստորագրման արարողության համար։

Պաշտոնյաներն ասել են, որ նրանք պետք է ստորագրեն շրջանակային փաստաթուղթ, որը նպատակ ունի հասնել «խաղաղության կոնկրետ ուղու» և լուծել երկար ժամանակ չլուծված տարանցիկ խնդիրը։

Reuters-ը գրում է․ «Ադրբեջանը խնդրել է տրանսպորտային միջանցք Հայաստանի միջով, որը իր տարածքի մեծ մասը կկապի Նախիջևանի հետ՝ Բաքվի դաշնակից Թուրքիային սահմանակից ադրբեջանական անկլավի հետ։

Ուրբաթ օրը առաջնորդների կողմից ստորագրվելիք փաստաթղթերի մանրամասնորեն բանակցված բաժնի համաձայն՝ Հայաստանը նախատեսում է Միացյալ Նահանգներին տրամադրել բացառիկ հատուկ զարգացման իրավունքներ երկար  ժամկետով տարանցիկ միջանցքի վրա, որը կկոչվի «Թրամփի երթուղի՝ ուղի  միջազգային խաղաղության և բարգավաճման համար» և հայտնի կլինի TRIPP հապավումով։

Պաշտոնյաները նշել են, որ երթուղին կշահագործվի Հայաստանի օրենսդրությանը համաձայն, և Միացյալ Նահանգները հողը՝տարածքը  ենթավարձակալության կհանձնի կոնսորցիումին՝ ենթակառուցվածքների և կառավարման համար»։

«Այս քայլը կբացահայտի տարածաշրջանը առևտրային տեսանկյունից և կկանխի հետագա ռազմական գործողությունները», – ասել է պաշտոնյաներից մեկը։

Նրանք  նշել են, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները նաև կստորագրեն փաստաթղթեր, որոնք պահանջում են լուծարել Մինսկի խումբը, որը 1992 թվականին ստեղծվելուց ի վեր համատեղ ղեկավարում են Ֆրանսիան, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները՝ հակամարտության կարգավորման միջնորդության համար։

Լրատվամիջոցը գրում է, որ հայ-ադրբեջանական հարցի շուրջ առաջընթացը սկսվել է մարտ ամսին, երբ ԱՄՆ հատուկ դեսպան Սթիվ Ուիթկոֆն այցելեց  տարածաշրջան: Նրա թիմի անդամները հետագայում մի քանի անգամ այցելել են այնտեղ՝ համաձայնագրի կնքմանը նպաստելու համար։

Սպիտակ տան հանդիպումը տեղի կունենա նույն օրը, երբ ավարտվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար Թրամփի սահմանած վերջնաժամկետը՝ համաձայնելու Ուկրաինա ներխուժումը դադարեցնելու քայլերին, հակառակ դեպքում կենթարկվի հետագա տնտեսական պատժամիջոցների։

Հավելենք, որ Վաշինգտոնում բնակվող ադրբեջանցի լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն Kyiv Post-ում հրապարակված հոդվածում էր ավելի վաղ մանրամասներ հայտնել Վաշինգտոնում կայանալիք հանդիպումից ու ստորագրվելիք փաստաթղթերից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի.