Միջանցքի հարց չկա, կլինի «Թրամփի ուղի»․ ինչ փաստաթղթեր են ստորագրվելու Վաշինգտոնում Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպմանը

Լուրեր

05.12.2025 | 17:52
Փաշինյանն ու Մերցը դեկտեմբերի 9-ին բանակցություններ կանցկացնեն Բեռլինում
05.12.2025 | 17:44
Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքը ՖԻԲԱ-ի դասակարգման աղյուսակում
05.12.2025 | 17:36
Հայաստանը միացել է մաթեմատիկայի և բնական գիտությունների միջազգային ուսումնասիրության TIMSS 2027 հետազոտությանը
05.12.2025 | 17:23
Ամենաբարձր վարձատրությամբ մարզուհիները 2025-ին
05.12.2025 | 17:14
Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժշկական ապահովագրություն կպահանջվի
05.12.2025 | 17:03
Որքան մարդ է ծնվել և մահացել ՀՀ-ում 2024 թվականին
05.12.2025 | 16:54
Սյունիքի մարզպետը ՀՀ նախագահին ներկայացրել է մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված նախաձեռնությունները
05.12.2025 | 16:45
Թյուրքական պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղարը խոսել է «Զանգեզուրի միջանցքի» առանցքային նշանակությունից
05.12.2025 | 16:37
Փաշինյանը ՄԹ պաշտպանության պետնախարարի հետ քննարկել է TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերը
05.12.2025 | 16:28
Մոդին հայտարարել է, որ Պուտինի հետ պարբերաբար քննարկում է Ուկրաինան
05.12.2025 | 16:19
Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենի հետ քննարկել է ապատեղեկատվությանն արդյունավետ հակազդելու մեխանիզմները
05.12.2025 | 16:10
Ալբանիայի առաջին AI նախարարը ձերբակալվել է կոռուպցիայի մեղադրանքով
05.12.2025 | 16:01
3-ամյա հնդիկը դարձել է ՖԻԴԵ-ի վարկանիշ ունեցող ամենակրտսեր շախմատիստը
05.12.2025 | 15:52
ՆԱՏՕ-ն Հյուսիսային Եվրոպայի պաշտպանության շտաբը կտեղափոխի ԱՄՆ
05.12.2025 | 15:43
Կարեն Անդրեասյանը մեկնում է Լոնդոն՝ TRIPP-ի միջպետական պայմանագրային փաթեթի մշակման նպատակով
Բոլորը

Տասնամյակներ շարունակվող հակամարտությանը վերջ դնելու դրամատիկ դիվանագիտական ​​փորձի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է ուրբաթ Սպիտակ տանը հյուրընկալել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին։ Այս մասին Վաշինգտոնում բնակվող ադրբեջանցի լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն գրել է Kyiv Post-ում հրապարակված հոդվածում։ Ի դեպ, նա առաջինն էր հայտնել Վաշինգտոնում կայանալիք հանդիպման մասին։

Գագաթնաժողովը, որն ամիսներ տևած լարված, կուլիսային բանակցությունների գագաթնակետն է, պատրաստ է վերաձևավորել Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական լանդշաֆտը և ԱՄՆ-ին դարձնել կենտրոնական խաղացող այն տարածաշրջանում, որտեղ երկար ժամանակ գերիշխում էին Ռուսաստանը և Իրանը։ Սպիտակ տանը կայանալիք խաղաղության գագաթնաժողովից առաջ Ռաուֆօղլուն  զրուցել է մի շարք ամերիկացի պաշտոնյաների հետ խաղաղության նախագծի շուրջ տեղի ունեցող հիմնական զարգացումների և մանրամասների մասին։

TRIPP – «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղի»

Համաձայնագրի կենտրոնական մասը նոր առևտրային և ենթակառուցվածքային նախագիծ է, որը կոչվում է «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղի» կամ կարճ՝ TRIPP: Այս նորարարական շրջանակը նախատեսված է երկու ազգերի միջև ամենավիճահարույց՝ կապի ապահովման խնդիրը լուծելու համար։

TRIPP-ը կստեղծի տարանցիկ ճանապարհ հարավային Հայաստանի միջով, որը կապահովի Ադրբեջանի անարգել մուտքը դեպի Նախիջևան էքսկլավ։ ԱՄՆ պաշտոնյաները Kyiv Post-ին անանունության պայմանով ասել են, որ երթուղին կպահպանի Հայաստանի «ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և իրավազորությունը»։

TRIPP-ը ռազմական կամ պաշտպանական նախաձեռնություն չէ: Պաշտոնյաները հստակ նշել են, որ ԱՄՆ-ը չի տրամադրում «անվտանգության խիստ երաշխիք» կամ ուժեր չի տեղակայում երթուղում: Դրա փոխարեն, ԱՄՆ-ի ներգրավվածությունը կլինի զուտ առևտրային, ընդ որում՝ ԱՄՆ-ը կստանձնի պատասխանատվություն՝ ապահովելու երթուղու «անվտանգ գործունեությունը բոլոր կողմերի համար»՝ «բարձրակարգ օպերատորների» հետ համաձայնագրերի միջոցով:

Քաղաքականապես լարված խնդրի այս վերաձևակերպումն առևտրայինի ամերիկյան վարչակազմի մոտեցման առանձնահատկությունն է։

Գաղտնի բանակցություններ

Գագաթնաժողովը նշանակալի շեղում է նախորդ, մեծ մասամբ՝ կասեցված միջնորդական ջանքերից: Այս կետին հասնելու ճանապարհը սկսվեց Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի՝ փետրվարի վերջին Բաքու կատարած այցով, որտեղ նա «կառուցողական կապեր» է հաստատել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ասում են ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները:

Սա բացել է դուռը ԱՄՆ ներկայացուցիչների կողմից տարածաշրջան կատարվող հինգ լրացուցիչ այցելությունների շարքի համար, որոնք հայ և ադրբեջանցի առաջնորդների շրջանում ընդհանուր համոզմունք են գտել, որ «սա պահն է, և սա առաջնորդն է»։ Պաշտոնյաներն ընդգծել են, որ ներկայիս աշխարհաքաղաքական մթնոլորտը, երբ և՛ Ռուսաստանը, և՛ Իրանը շեղված են այլ գլոբալ խնդիրներով, եզակի հնարավորություն է ստեղծել երկու երկրների համար՝ խաղաղության ուղղությամբ «խիզախ քայլ» անելու համար։

Համատեղ հռչակագիր

Ըստ ամերիկացի պաշտոնյաների՝ ուրբաթ՝ օգոստոսի 8-ին, Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Թրամփի ներկայությամբ կստորագրեն մի քանի կարևորագույն փաստաթղթեր։ Մասնավորապես․

Համատեղ հռչակագիր – Սա կձևակերպի «խաղաղության կոնկրետ ուղին» և հարաբերությունների լիակատար կարգավորումը, որը պաշտոնյաները բնութագրել են որպես «հնարավորինս մոտ անշրջելիին»։

Խաղաղության համաձայնագրի նախաստորագրում – Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները նախաստորագրելու են ամիսներ շարունակ բանակցվող երկկողմ խաղաղության համաձայնագրի տեքստը։

ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս գալու մասին համատեղ նամակ – Երկու երկրներն էլ պաշտոնապես դուրս կգան ԵԱՀԿ Մինսկի խմբից՝ միջնորդական հարթակից, որը համարվել է «անօգուտ» և նոր մոտեցման կարիք ունի։

Նոր երկկողմանի հուշագրեր – ԱՄՆ-ն առանձին փոխըմբռնման հուշագրեր կստորագրի Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ «վերագործարկելով» և «մեկնարկելով» նրանց համապատասխան երկկողմ հարաբերությունները և բացելով նախկինում անհավանական հնարավորություններ։

TRIPP-ի աշխատանքային խմբերը, ինչպես սպասվում է, կսկսեն քննարկումները գագաթնաժողովից մեկ շաբաթ անց, իսկ Թրամփի կողմից աշխատանքն ավարտելու վերջնաժամկետ է սահմանվել։

Համաձայնագրերը երկարաժամկետ են, տևում են ավելի քան 50 տարի, բանակցությունները դեռևս շարունակվում են որոշակի տևողությամբ։ Պաշտոնյաները շեշտել են, որ ԱՄՆ-ն իրեն դիրքավորում է որպես հուսալի գործընկեր երկու կողմերի համար։

Չլուծված խնդիրներ

Թեև գագաթնաժողովը մեծ առաջընթաց է, մնում են երկու կարևոր խոչընդոտներ․ Հայաստանի պահանջը՝ ազատ արձակել Ադրբեջանում գտնվող իր բանտարկյալներին, և Ադրբեջանի պահանջը՝ փոփոխություններ մտցնել Հայաստանի Սահմանադրության մեջ։ ԱՄՆ պաշտոնյաներն ընդունել են, որ սրանք «կարևոր մանրամասներ» են, բայց ասել են, որ վարչակազմի ռազմավարությունն է՝ նախ կողմերին ներգրավել խաղաղության ճանապարհին, ինչը հետագայում ստեղծել ավելի լավ միջավայր այս վիճելի հարցերը լուծելու համար։

Հարցին ի պատասխան, որ գագաթնաժողովի ժամանակացույցը համընկնում է Ուկրաինա-Ռուսաստանի հետ կապված նշանակալի վերջնաժամկետի հետ, ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներին միանշանակ հայտարարել են, որ ուրբաթը «դիտավորյալ չի ծրագրվել այդ օրվա համար, դա հաստատ է»։

«Մենք նախագահ Թրամփից սովորել ենք, որ երբ խաղաղություն է ի հայտ գալիս, դու դրանից օգտվում ես։ Խոսքը վերնագրերի մասին չէ։ Խոսքը որևէ մեկին պարտադրելու մասին չէ։ Խոսքը 35 տարի տևած հակամարտությունը ցանկացած ձևով դադարեցնելու մասին է»,- պնդել է մի պաշտոնյա։

Գագաթնաժողովը, ինչպես սպասվում է, կներկայացնի մի քանի կարևորագույն փաստաթղթեր, այդ թվում՝ խաղաղության կոնկրետ ուղու վերաբերյալ համատեղ հռչակագիր, համապարփակ խաղաղության համաձայնագրի նախաստորագրում և ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս գալու համատեղ նամակ, որը, պաշտոնյաների խոսքով, «չի աշխատել, չի աշխատելու և այժմ խնդիրներ է առաջացնում՝ օգնելու փոխարեն»։

Աբրահամի համաձայնագրեր 2.0՞

Քննարկվել են նաև գործարքի ավելի լայն հետևանքները։ Պաշտոնյաներն ակնարկել են «Աբրահամի համաձայնագրեր 2.0»-ի հնարավորության մասին՝ հղում անելով Մերձավոր Արևելքում հարաբերությունների կարգավորմանն ուղղված 2020 թվականի համաձայնագրին, որի գլխավորողը կլինի Ադրբեջանը։

Նրանք նշել են, որ այս նոր խաղաղության նախաձեռնությունը կարող է ծառայել որպես մոդել ավելի լայն «խաղաղության շրջանակի» համար՝ միավորելով այն երկրները, որոնք ամուր հարաբերություններ ունեն Իսրայելի հետ և հանձնառու են տարածաշրջանային կայունությանը։

«Պատմական ուրբաթ»

Գագաթնաժողովը, որը նկարագրվել է որպես «պատմական ուրբաթ», համարձակ քայլ է այն վարչակազմի կողմից, որը ձգտում է ապահովել արտաքին քաղաքականության հաղթանակ իր գործունեության առաջին վեց ամիսների ընթացքում։

Մի պաշտոնյա նշել է, որ հատկապես ադրբեջանցիները կենտրոնացած են «ավազի ժամացույցի» ուղղությամբ՝ Վաշինգտոնի հետ իրենց հարաբերությունները որքան հնարավոր է բարելավելու համար։ Նպատակը, ըստ նրանց, «երկրներին միավորելն է՝ պատերազմը դադարեցնելու համար», նույնիսկ եթե դա նշանակում է աշխատել օգոստոսի ուրբաթ օրը։

Սպիտակ տունը հույս ունի, որ այս նոր տարածաշրջանային կարգի կենտրոնում հայտնվելով՝ ԱՄՆ-ը կարող է կառուցել խաղաղության և բարգավաճման երկարատև ժառանգություն աշխարհի կարևորագույն անկյունում։

Մինչ դիվանագիտական առաջընթացը՝ նշվում է, որ մարդու իրավունքների պաշտպաններն ու միջազգային դիտորդները մտահոգություն են հայտնել ԱՄՆ-ի՝ Ադրբեջանի հետ մերձենալու վերաբերյալ։ Վաշինգտոնի և Բաքվի հարաբերությունները վերջին մի քանի տարիների ընթացքում ավելի ու ավելի էին լարվել՝ երկրում մարդու իրավունքների վատթարացող վիճակի պատճառով։

ԱՄՆ Պետքարտուղարությունը, միջազգային կառույցների հետ միասին, բազմիցս քննադատել է Ալիևի կառավարությանը անկախ լրատվամիջոցների նկատմամբ կիրառվող ճնշումների, քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունների և դատական անկախության բացակայության համար։ Քննադատները պնդում են, որ այս նոր դիվանագիտական ​​ներգրավվածությունը, չնայած տարածաշրջանային կայունություն խոստանալուն, կարող է նաև խաթարել ԱՄՆ-ի նախկին ջանքերը՝ տարածաշրջանում ժողովրդավարական արժեքներն ու մարդու իրավունքները խթանելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի