Իշխանությունը հերքում է, ընդդիմությունը՝ պնդում. «300 հազար ադրբեջանցիների» թեման և նախընտրական քարոզարշավը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.05.2026 | 23:50
Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով
22.05.2026 | 23:30
Գորիսում «Լաստիխութ» կոչվող տարածքում երեխաներ են մոլորվել. փրկարարները հայտնաբերել են նրանց
22.05.2026 | 23:17
ԿԸՀ-ն բավարարել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունները
22.05.2026 | 23:01
Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծումն ու վաճառքը
22.05.2026 | 22:42
Կբացվի գորգերի թանգարան. բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանը Հայաստանին է նվիրաբերել իր անձնական հավաքածուն
22.05.2026 | 22:28
Մայիսի 25-ին մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.05.2026 | 22:13
«Վերջին զանգի» միջոցառումների ընթացքում հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 173 մեքենա, որոնցից 74-ը վարել են անչափահասներ. ՆԳՆ
22.05.2026 | 22:00
Իշխանությունը հերքում է, ընդդիմությունը՝ պնդում. «300 հազար ադրբեջանցիների» թեման և նախընտրական քարոզարշավը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:52
«Առաջարկություն են արել», «Ասա` ով, եթե չասեցիր․․․». Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:48
Օվերչուկը զգուշացնում է՝ «Հայաստանը կարող է մաքսատուրքեր ստանալ», եթե որոշի միանալ ԵՄ-ին
22.05.2026 | 21:36
12-ամյա Լինա Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած
22.05.2026 | 21:30
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃ․ Ինչպե՞ս կարող են երիտասարդները ճեղքել «հին դեմքերի» քաղաքական դաշտը
22.05.2026 | 21:13
Գյումրիի սրտում՝ ավելի հարմարավետ պայմաններով․ ՄՈԳՈ-ն տեղափոխվել է այլ հասցե
22.05.2026 | 21:07
Արթուր Օսիպյանը տեղափոխվել է հացադուլավորների համար նախատեսված խուց
22.05.2026 | 20:47
Գորիսում ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելու գործով հետախուզվում է քրեական հեղինակություն Արտեմ Դոռունցը. ՆԳՆ
Բոլորը

300 հազար ադրբեջանցիների «վերադարձիվ վերաբերյալ խոսույթը կենտրոնական թեմաներից մեկն է նախընտրական այս քարոզարշավի ընթացքում։ Մայիսի 8-ից՝ քարոզարշավի պաշտոնական մեկնարկի օրվանից մինչ այսօր Facebook-ում, Telegram-ում, TikTok-ում և YouTube-ում միասին ավելի քան 200 հրապարակում է արվել այս թեմայով։

Որտեղի՞ց սկիզբ առավ 300 ադրբեջանցիների «վերադարձի» մասին խոսույթը

2024-ի դեկտեմբերին ռուսական ВГТРК-ին և РИА Новости-ին տված հարցազրույցում Ալիևը հայտարարել էր, թե մոտ 300 հազար ադրբեջանցիներ, որոնք 1980-90-ականներին հեռացել են Հայաստանից, ցանկանում են «վերադառնալ» և նույնիսկ դիմել են Հայաստանի ղեկավարությանը՝ «վերաինտեգրման պայմաններ ստեղծելու» հարցով։

Այնուհետև այդ թիվը սկսեց ակտիվ շրջանառվել հայկական քաղաքական ու մեդիա դաշտում՝ տարբեր մեկնաբանություններով։ Դրա վերաբերյալ խոսակցություններն ակտիվացել են հատկապես քարոզարշավի մեկնարկից հետո։ Կան քաղաքական ուժեր, որոնք 300 հազար ադրբեջանցիների «վերադարձի» մասին խոսում են յուրաքանչյուր ելույթում, հրապարակային խոսքում և հարցազրույցում։

Ի՞նչ են ասում այդ մասին ՀՀ իշխանությունները

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, ինչպես գործող իշխանության մյուս ներկայացուցիչները, պարբերաբար հերքում են 300 ադրբեջանցիների, այսպես կոչված, «վերադարձի» վերաբերյալ հայտարարությունները։

«…Հա այդ խոսակցություններ են գցում, որ, իբր, 300,000 ադրբեջանցի պետք է գան և այլն։ Նման խոսակցությունները սին են, սուտ են և գոյություն չունեն։ Այդ խոսակցությունները եղել են՝ ի պատասխան Ղարաբաղի դեպքերից հետո Հայաստանի որոշ ներկայացուցիչների կողմից բարձրացրած վերադարձի մասին խոսակցություններին։ Մեկը մյուսի նկատմամբ ինչ-որ պահանջներ ներկայացնելու ոճն այլևս չկա, և մենք կառուցում ենք խաղաղություն…»,- դեռևս ապրիլի 29-ին հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Մենք Ադրբեջանի հետ երբեք նման հարց (300 հազար ադրբեջանցիների «վերադարձի» – խմբ․) չենք քննարկել և չենք քննարկում։ Եվ ես ուզում եմ ասել նաև, որ արդեն ձեզ հայտնի ժամանակներից մենք Ադրբեջանի հետ չենք քննարկում նաև Ղարաբաղի հայերի վերադարձի հարց, Բաքվի հայերի վերադարձի հարց և մնացած տեղերի հայերի վերադարձի հարց»,- Կառավարությունում ճեպազրույցի ժամանակ ապրիլի 30-ին հայտարարեց Փաշինյանը։

«Տարբեր քաղաքական ուժերից ավելի շատ եք զգում, որ իրենք խոսում են ադրբեջանցիների ինչ-որ հիպոթետիկ վերադարձի մասին, քան ադրբեջանցիներ։ Դա արվում է մի բանի համար, որ վախի մթնոլորտում պահեն ձեզ, ինձ, մեր մյուս գործընկերներ․․․ ոչ մի ադրբեջանցի Հայաստան չի վերադառնալու, դրա մասին ընդհանրապես խոսակցություն չկա, և դա բան է, հորինած բան է, որ մեր ժողովրդին ասեն, որ ամեն ինչ վատ է ու գնալով վատանալու է այն, ինչ մենք ասում ենք, որ խաղաղություն կա»,- մայիսի 11-ին Երևանում քարոզարշավի ժամանակ հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։

300,000 ադրբեջանցիների խոսույթը որպես քարոզչական հիմնական թեզ դարձրած ուժի՝ «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսի ընթացքում Factor TV-ն հետաքրքրվեց՝ ի՞նչ հիմքեր ունի Կարապետյանը նման հայտարարություններ անելու համար։

«Ես ելնում եմ նրանից, որ վերջին տարիներին Ադրբեջանի նախագահն ինչ հայտարարել է, շատ կարճ ժամանակում դա իրականություն է դարձել։ Ես չեմ լսել, որ բացի թմբուկ նվագելուց՝ Փաշինյանը դրան արձագանքել է»,- մայիսի 7-ին հայտարարել էր Կարապետյանը։

«Պատերազմի եռագլուխ կուսակցությունը հիմա էլ նոր սուտ է հորինել, թե ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի և Փաշինյանի՝ վարչապետ վերընտրվելու դեպքում 300,000 ադրբեջանցիներ վերադառնալու են Հայաստան։ Ադրբեջանի հետ հարաբերությունների մեր օրակարգում, և ընդհանրապես մեր միջազգային օրակարգում, նման հարց երբեք չի եղել»,- քարոզարշավի ընթացքում Փարաքարում հայտարարել է Փաշինյանը։

«Ուրեմն ինտերնետում մի հատ հոլովակ ենք սարքել, դա է՝ մի նախադասություն է, որ Փաշինյանը 300,000 ադրբեջանցիների բերելու է Հայաստան: Հետաքրքիրը գիտե՞ք՝ որն է, որ էդ հոլովակի վրա Facebook-ում 85,000 դոլար վճարել են, որ գովազդային կարգով այդ հոլովակը պտտվի: Պատկերացնո՞ւմ եք, մենակ այդ քանի վայրկյան է, երևի մի 15-20 վայրկյան, մենակ 85,000 դոլար դրել են այդ հոլովակի վրա»,- մայիսի 13-ին հայտարարել էր Փաշինյանը։

Ասուլիսի ժամանակ Կարապետյանը նշել է նաև, որ ինքը 300 հազար ադրբեջանցիների «վերադարձի» վերաբերյալ պայմանավորվածությունների մասին չգիտի․ «Նայելով այս ամենին՝ վստահ եմ, որ ադրբեջանցիները շատ լուրջ են տրամադրված։ Եթե մենք չկանգնեցնենք այդ պրոցեսը, 300,000, միգուցե 500,000՝ հաշվի առնելով ադրբեջանցիների բազմանալու արագությունը, կանցնի տարիներ, մենք տեսնենք, միգուցե, միլիոն ադրբեջանցի Հայաստանում»։ 

Այսօր՝ մայիսի 21-ին, Factor TV-ի հետ զրույցում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է․ «Այդպիսի բան չի քննարկվել, չի քննարկվում և չի էլ քննարկվելու: Դա սուտ է ինքնին (ադրբեջանցիների վերադարձի վերաբերյալ խոսակցությունները – խմբ․)։ Այդպիսի բան ասողն էլ սրիկայություն է անում, ուղղակի սրիկայություն»։

Ասուլիսի ժամանակ Կարապետյանը նշել էր նաև․ «Երբ բարձրանում է ԱԺ ամբիոն, առանց ցնցումների մեջ ընկնելու թող հայտարարի, որ 300 հազար ադրբեջանցի չի գալու Հայաստան»։

Այսօր՝ մայիսի 22-ին, այս հարցին ևս մեկ անգամ անդրադարձավ Փաշինյանը․ «Կալուգացի օլիգարխը մի անգամ ասել ա՝ թող Նիկոլ Փաշինյանը կանգնի, ասի՝ սուտ ա։ Ես նստած ասեցի, որ սուտ ա։ Երաշխավորում եմ, թե չեմ երաշխավորում․․․այո, երաշխավորում եմ և դա կապված է նրա հետ, որ ասում են՝ Ղարաբաղի հարցը փակված ա, վերադարձի թեմա Ղարաբաղ չի լինելու, վերադարձի թեմա Նախիջևան, Բաքու, Սումգայիթ, Եվլախ չի լինելու։ Այո, երաշխավորում եմ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան