ՀՀ նախագահը Թուրքմենստանում այցելել է հայկական խոնարհված եկեղեցի
Հասարակություն
07.08.2025 | 16:42
Աշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայկական խոնարհված եկեղեցի։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմը։
Եկեղեցին օծվել է 1905 թվականին, սակայն 1920-ականների սկզբին խորհրդային իշխանությունները քանդել են եկեղեցու գմբեթը, ապա այն վերածել արտադրական տարածքի։ Վերջին տարիներին թուրքմենական իշխանությունները որոշակի քայլեր են ձեռնարկել եկեղեցու պահպանության և տարածքի բարեկարգման ուղղությամբ։
Թուրքմենական իշխանությունները նաև պատրաստակամություն են հայտնել ամբողջությամբ ռեստավրացնել հայկական եկեղեցին։
Հանրապետության նախագահի աշխատանքային այցը Թուրքմենստան ավարտվել է։