ՀՖՖ-ից հայտնում են, որ «Վեստ Արմենիան» հեռացվել է Fastex Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանից։ Որոշումն ընդունվել է ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեի՝ մայիսի 14-ի նիստում: ՀՊԼ 30-րդ տուրի՝ «Արարատ-Արմենիայի» դեմ խաղին չներկայանալու համար էլ որոշվել է ակումբին 0-3 հաշվով տեխնիկական պարտություն գրանցել։ «Որոշվել է «Վեստ Արմենիային» 2024-25 մրցաշրջանում զրկել ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերին մասնակցելու …

