Գերմանիան անվտանգության երաշխիքներ է պահանջում Ուկրաինայի համար

Լուրեր

04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի ու եվրոպացի առաջնորդների միջև օգոստոսի 18-ին Վաշինգտոնում կայանալիք բանակցությունների կենտրոնական հարցը, ըստ Բեռլինի, պետք է լինեն Կիևի անվտանգության երաշխիքները, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Անվտանգության ամուր երաշխիքները կարևոր են»,- Տոկիոյում իր ճապոնացի գործընկեր Տակեշի Իվայայի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը:

Նա շեշտել է, որ Ուկրաինան պետք է կարողանա արդյունավետորեն պաշտպանվել նույնիսկ հրադադարից և խաղաղությունից հետո: Գերմանիայի արտգործնախարարը ողջունել է Թրամփի հայտարարած նպատակը՝ վերջ դնել Ուկրաինայում մարդկային կորուստներին:

«Արդար ու երկարատև խաղաղության հասնելու համար Մոսկվան վերջապես պետք է գործի: Մինչ դա տեղի ունենա՝ Ռուսաստանի վրա ճնշումը պետք է ուժեղացվի, այդ թվում՝ Ուկրաինային տրամադրվող օգնության ավելացման միջոցով»,- հավելել է նա:

Օգոստոսի 15-ին տեղի ունեցավ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների միջև չորս տարվա ընթացքում առաջին հանդիպումը։ Կողմերը զրույցը որակել են կառուցողական, սակայն Ուկրաինայում պատերազմը վերաբերյալ որևէ համաձայնության չեն հասել։

Թրամփը հայտարարել է օգոստոսի 18-ին Սպիտակ տանը Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման մասին։ Ուկրաինայի նախագահն արդեն Միացյալ Նահանգներում է։ Թրամփի հետ հանդիպմանը նրան կուղեկցեն մի շարք եվրոպացի առաջնորդներ, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և եվրահանձնակատար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։