ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով։ Նիկոլ Փաշինյան. «Իրանի Իսլամական Հանրապետության մեծարգո նախագահ, նորին գերազանցություն պարոն Փեզեշքիան, Հայաստանի և Իրանի կառավարությունների հարգելի ներկայացուցիչներ, հարգելի ներկաներ, Նախ և առաջ ցանկանում եմ Հայաստանի մայրաքաղաք Երևանում ջերմորեն ողջունել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ պարոն Մասուդ Փեզեշքիանին, ով առաջին անգամ …

