ՀՀ-ով անցնող հաղորդուղիների անվտանգությունն ապահովելու է ՀՀ-ն, ոչ թե երրորդ երկիր․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.12.2025 | 20:00
100,000 ռուբլի՝ ՀՀ-ում լրտեսության համար․ ՌԴ քաղաքացիները Հայաստանում տվյալներ են հավաքել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.12.2025 | 19:36
Ուկրաինան և Պորտուգալիան պայմանավորվել են ծովային դրոնների արտադրության շուրջ
20.12.2025 | 19:15
Յուրա Մովսիսյան․ Սպերցյանը Ռուսաստանի լավագույն ֆուտբոլիստն է
20.12.2025 | 19:00
Օվերտոնի պատուհանի կիրառմամբ պայքար է. ասվում է այն, ինչ թույլատրելի չէր. Գևորգ Տեր-Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.12.2025 | 18:45
ՀՀ-ն ՍԾՏՀ նիստում ընդգծել է տարածաշրջանային համագործակցության և հաղորդակցությունների ապաշրջափակման կարևորությունը
20.12.2025 | 18:06
Ֆուտզալի միջազգային ընկերական մրցաշարի մասնակիցներից մեկը չի ժամանել Երևան
20.12.2025 | 17:32
Եղեգնաձորի տներից մեկում և ավտոտնակում հրդեհ է բռնկվել
20.12.2025 | 17:10
Էդուարդ Սպերցյանը հանդիպել է Զլատան Իբրահիմովիչի հետ․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
20.12.2025 | 16:56
Մենք չենք համաձայնի, որ մեզ ինչ-որ մեկը վերահսկի. Զելենսկին՝ Պուտինին
20.12.2025 | 16:37
Վահան Բիչախչյանը նոր մարզիչ կունենա «Լեգիայում»
20.12.2025 | 16:21
Վարչապետը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել տեխնոլոգիաների, գիտության և կրթության ոլորտների ներկայացուցիչների հետ
20.12.2025 | 16:04
Հենրիխ Մխիթարյան. Ցավալի պարտություն էր, հիասթափությունը մեծ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.12.2025 | 15:51
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
20.12.2025 | 15:32
Աբովյանում 4 մեքենա է բախվել. կան տուժածներ
20.12.2025 | 15:19
Լիոնի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի շենքում «Սյունիքի այգի» է անվանակոչվել ձմեռային այգին
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով։

 

Նիկոլ Փաշինյան. «Իրանի Իսլամական Հանրապետության մեծարգո նախագահ, նորին գերազանցություն պարոն Փեզեշքիան, Հայաստանի և Իրանի կառավարությունների հարգելի ներկայացուցիչներ, հարգելի ներկաներ,

Նախ և առաջ ցանկանում եմ Հայաստանի մայրաքաղաք Երևանում ջերմորեն ողջունել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ պարոն Մասուդ Փեզեշքիանին, ով առաջին անգամ է այցելում Հայաստանի Հանրապետություն։ Մեր կառավարությունների միջև հաստատված ակտիվ և կառուցողական երկխոսությունը Հայաստան-Իրան եղբայրական հարաբերությունների կայուն զարգացման գրավականներից է։ Վստահ եմ, որ նախագահ Փեզեշքիանի այցը նոր լիցք և որակ կհաղորդի Հայաստան-Իրան բարեկամական հարաբերություններին։

Անխոս, Հայաստան-Իրան ներկայիս ամուր և փոխվստահելի գործընկերության հիմքում ընկած է Հայաստանի և Իրանի ժողովուրդների ամուր բարեկամությունը, որը պատվով է անցել ժամանակի փորձությունը և ինչ-որ առումով նաև փոխկապակցել մեր երկու ժողովուրդների պատմական ուղին։ Մենք երկուստեք համաձայնեցինք, որ հասունացել է ժամանակը աշխատանքներ իրականացնել մեր երկրների հարաբերությունները բարձրացնելու ռազմավարական գործընկերության մակարդակի։

Հարգելի ներկաներ,

Նախագահ Փեզեշքիանի հետ մենք հանգամանալից քննարկեցինք տարածաշրջանային խաղաղության և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերը, որոնք մեր Կառավարության առանցքային առաջնահերթություններից են: Այդ հարցում Հայաստանի Հանրապետության պատկերացումներն ամփոփված են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում, որը բազմիցս բարձր մակարդակով ողջունվել է բարեկամ Իրանի ներկայացուցիչների կողմից:

Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը և ողջ հայ ժողովուրդը բարձր են գնահատում Իրանի Իսլամական Հանրապետության հստակ դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և սահմանների անձեռնմխելիության նկատմամբ։ Հայաստանի և Իրանի համար մեր պետությունների միջև միջազգային սահմանների անխախտելիությունն ու անխափան հաղորդակցությունն ունի կենսական նշանակություն։

Վերոնշյալի համատեքստում պարոն նախագահին ներկայացրել եմ օգոստոսի 8-ին ստորագրված համատեղ Հռչակագրի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» նախաստորագրված համաձայնագրի մանրամասները: Այս գործընթացը միտված է մեծ հեռանկարներ բացելու ամբողջ տարածաշրջանի տնտեսական զարգացման համար։

Ես ուրախ եմ և շնորհակալ նախագահ Փեզեշքիանին այս համաձայնությունների մասին իր օբյեկտիվ գնահատականների համար։ Ադրբեջանի հետ մեր առանցքային համաձայնագրերից մեկը տարածաշրջանում հաղորդակցության ուղիների վերաբացման մասին է՝ երկրների ինքնիշխանության, իրավազորության և տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար փոխադարձ հարգանքով։ Գործնականում սա նոր դռներ կբացի Հայաստանի և Իրանի միջև երկաթուղային համագործակցության համար, այդ թվում՝ Նախիջևան-Ջուլֆա երկաթուղային գծի միջոցով, ինչը կնշանակի Իրանի երկաթուղային հասանելիություն դեպի Հայաստան և, ի վերջո, դեպի Սև ծով։ Սա ամբողջությամբ համապատասխանում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։ Վստահ ենք, որ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը պիտի ծառայի մեր տարբեր գործընկերների միջև երկխոսության խթանմանը։

Ցանկանում ևս մեկ անգամ հստակ ընդգծել, որ Հայաստանով անցնող հաղորդակցության ուղիները գտնվելու են բացառապես Հայաստանի իրավազորության ներքո, անվտանգությունն ապահովելու է Հայաստանը և ոչ թե որևէ երրորդ երկիր։

Հարգելի գործընկերներ,

Մենք ռազմավարական ուղենիշ ենք սահմանել Իրանի հետ երկկողմ առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու վերաբերյալ՝ հասցնելով այն նախ մեկ, այնուհետև՝ երեք միլիարդ ԱՄՆ դոլարի: Ըստ էության, այսօր մենք կարող ենք արձանագրել, որ փաստացի մոտեցել ենք մեկ միլիարդի ուղենիշին և հետևողականորեն աշխատում ենք հաջորդ թիրախին հասնելու ուղղությամբ։ Այս իմաստով ԵԱՏՄ-ի անդամ պետությունների և Իրանի միջև ուժի մեջ մտած ազատ առևտրի համաձայնագիրը նոր հնարավորություններ է ընձեռում երկու երկրների գործարարների համար։

Ակտիվ քաղաքական երկխոսությանը զուգահեռ Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր փոխգործակցությունն ընդգրկում է բազմաթիվ այլ բնագավառներ՝ տնտեսական, ենթակառուցվածքային, էներգետիկ, առողջապահական, մշակութային, բնապահպանական և այլն, որոնցից յուրաքանչյուրում տարեցտարի սահմանում ենք նոր հորիզոններ։

Հայաստանի և Իրանի միջև առկա ենթակառուցվածքային մի շարք ծրագրեր արդեն իսկ թևակոխել են գործնական փուլ, և պետք է նշեմ, որ այդ ծրագրերը ռազմավարական կարևորություն ունեն Հայաստանի համար:

Ռազմավարական նշանակություն ունեցող այդ ծրագրերից է Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհային հատվածը, որի շինարարությունը հայկական կողմը վստահել է իրանական ընկերությանը: Համոզված եմ, որ 32 կիլոմետր երկարության ճանապարհը շահագործման կհանձնվի սահմանված ժամանակահատվածում, և իմ գործընկերոջ հետ առիթ կունենանք նշելու մեր երկու պետությունների հերթական հաջողությունը։ Հաշվի առնելով մեր պետությունների միջև օրեցօր աճող փոխադրումների ծավալը՝ համաձայնություն ենք ձեռք բերել Հայաստան-Իրան սահմանին երկրորդ կամուրջ կառուցելու վերաբերյալ։

Էներգետիկ ոլորտի ընթացիկ կարևորագույն նախագիծը Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման երրորդ գիծն է։ Հարգարժան գործընկերոջս հետ այդ հարցը ևս քննարկեցինք և ունենք հստակ փոխըմբռնում, որ նախագիծը պետք է հնարավորինս սեղմ ժամկետում ավարտվի։ Երրորդ գծի շահագործման շնորհիվ Հայաստանը կկարողանա ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանել Իրանի Իսլամական Հանրապետություն։

Ձերդ գերազանցություն, մեծարգո պարոն Փեզեշքիան,

Ամփոփելով՝ պետք է վերահաստատեմ, որ Հայաստանը չափազանց կարևորում է Իրանի հետ ռազմավարական բնույթի հարաբերությունները: Վստահ եմ, որ մեր կառավարությունների շարունակական ակտիվ ջանքերի շնորհիվ երկուստեք կյանքի կկոչենք նոր համատեղ ծրագրեր՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների և պետությունների:

Շնորհակալ եմ»: