Դատախազությունը ցանկանում է, որպեսզի «Մարտի 1»-ի գործով մեղադրյալներ Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց կիրառվի բացակայելու արգելքը: Այսօր դատական նիստին երեք մեղադրյալի նկատմամբ բացակայելու արգելք կիրառելու միջնորդություն ներկայացրեց հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը: Մեղադրյալների պաշտպաններն առարկեցին միջնորդության դեմ: Յուրի Խաչատուրովի պաշտպանը դիտարկեց, որ վաղեմությունն անցած գործով իր պաշտպանյալն անգամ պատճառ չունի փախուստի …

