Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը կխաղա Ադրբեջանի հետ, կանանց թիմը՝ առաջատարի հետ
Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում շարունակվող շախմատի 46-րդ Համաշխարհային օլիմպիադայում սեպտեմբերի 25-ին կկայանա 9-րդ տուրը:
Հայաստանի հավաքականը կմրցի ադրբեջանցիների հետ։ Պարտիաներ կանցկացնեն Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը և Գաբրիել Սարգսյանը:
Հայաստանի հավաքականը նախորդ 8 տուրերում տարել է 5 հաղթանակ, գրանցել 3 ոչ-ոքի և 13 թիմային միավորով բաժանում է 3-10-րդ տեղերը։ Ադրբեջանի հավաքականը ևս հավաքել է 13 միավոր: Առաջատարներն են Ուզբեկստանն ու Գերմանիան, որոնք ունեն 14-ական միավոր։
Կանանց Հայաստանի հավաքականի մրցակիցը մրցաշարային աղյուսակը գլխավորող Չինաստանի թիմն է: Հանդես կգան Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը Էլինա Դանիելյանը և Սուսաննա Գաբոյանը:
8 տուրերում կանանց Հայաստանի հավաքականը տարել է 7 հաղթանակ, կրել 1 պարտություն և 14 թիմային միավորով 2-4-րդ տեղերն է բաժանում Ղազախստանի ու Մոնղոլիայի հետ։ Առաջատար Չինաստանն ունի 15 միավոր։
Համաշխարհային օլիմպիադան կավարտվի սեպտեմբերի 27-ին: Կանցկացվի 11 տուր:
Դավիթ Եղիազարյան

