Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն BBC-ին տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինան, հնարավոր է, ստիպված լինի տարածքային զիջումներ անել խաղաղության հասնելու համար։ Նա այս միջոցն անվանել է հարկադիր և ժամանակավոր։ «Սցենարներից մեկը տարածքների զիջումն է։ Դա արդար չէ, բայց խաղաղության համար, նույնիսկ եթե ժամանակավոր, գուցե, լուծում լինի։ Ժամանակավոր լուծում»,- ասել է Կլիչկոն։ Նա, սակայն, չի մանրամասնել, …

