Լեհաստանի նախագահը վետո է դրել ուկրաինացիներին օգնության մասին օրենքի վրա

Լուրեր

04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին վետո է դրել Ուկրաինայի քաղաքացիներին օգնության մասին օրենքում կատարված փոփոխությունների վրա, որոնք նախատեսում էին նպաստների վճարում և ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի երկարաձգում։ Այս մասին հաղորդում է Rzeczpospolita-ն, որին վկայակոչում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Խոսքը 18 տարեկանից փոքր յուրաքանչյուր երեխայի համար ամսական 800 զլոտի (մոտ 190 եվրո) վճարումների մասին է։ Նավրոցկիի խոսքով՝ այս նպաստը պետք է ստանան միայն այն ուկրաինացիները, որոնք աշխատում են Լեհաստանում։

Փոփոխությունները ենթադրում էին նաև ուկրաինացիների համար ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի երկարաձգում մինչև 2026 թվականի մարտի 4-ը։ Օրինագիծն ուղարկվել է վերանայման։

Նավրոցկին առաջարկել է նաև օրենսդրության մեջ ամրագրել «դադարեցնել բանդերիզմը» կարգախոսը և «Բանդերայի խորհրդանիշները» նույնացնել նացիզմի և խորհրդային կոմունիզմի խորհրդանիշների հետ։

«Ռուսական քարոզչությունը վերացնելու և լեհ-ուկրաինական հարաբերություններն իրական գործընկերության, փոխադարձ հարգանքի և փոխադարձ զգայունության վրա կառուցելու համար անհրաժեշտ եմ համարում օրինագծում ներառել հստակ կարգախոս՝ դադարեցրե՛ք բանդերիզմը»,- ասել է Լեհաստանի նախագահը։

Օգոստոսի կեսերին Նավրոցկին արդեն առաջարկել էր արգելել կարմիր-սև «Բանդերայի դրոշը»։ Պատճառը բելառուս ռեփեր Մաքս Կորժի՝ Վարշավայում կայացած համերգն էր, որտեղ երևում էին Ուկրաինայի ապստամբական բանակի խորհրդանիշերը (այն ճանաչվել է որպես ծայրահեղական և մեղադրվում է լեհերի սպանություններին մասնակցելու համար)։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի