Իսրայելը հայտարարել է, որ շվեդ կլիմայական ակտիվիստ Գրետա Թունբերգը և այլ ակտիվիստներ, որոնց Գազա ուղևորվող մարդասիրական օգնությամբ նավը կալանվել էր Իսրայելի ռազմածովային ուժերի կողմից, տեղափոխվել են Թել Ավիվի օդանավակայան՝ արտաքսման համար։ Այս մասին գրում է The Guardian-ը։ Հունիսի 1-ին ակտիվիստների մի խումբ Իտալիայից մեկնել էր Madleen նավով՝ տանելով խորհրդանշական քանակությամբ սնունդ և պարենամթերք Գազայի համար, …

