Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվել է Արսեն Բոբոխյանը

Լուրեր

07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
07.09.2026 | 15:14
Չինաստանը գաղտնի նյութեր է մատակարարել Ռուսաստանին՝ ԱԹՍ-ների արտադրության համար․ ԶԼՄ-ներ
07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
07.09.2026 | 14:56
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից, մեկը խիստ նկատողություն է ստացել․ ՆԳՆ
07.09.2026 | 14:49
Իսրայելի կողմից Լիբանանի հարավին հասցված հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
07.09.2026 | 14:33
ՌԴ-ն ու Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրների միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը
07.09.2026 | 14:14
«Էմիլի ֆարմ»-ի 7 մասնաճյուղում 9 վարչական խախտում է արձանագրվել
07.09.2026 | 13:56
Ներդրումային նոր հնարավորություններ և միջազգային համագործակցություն․ Պապոյանը՝ Դուբայի համաժողովում
07.09.2026 | 13:45
Մայր Աթոռը խոսում է Հովհաննավանքի «անհարիր միջոցառման» մասին, կարգալույծ հռչակված հոգևորականը պնդում է՝ տեսանյութերը կեղծ են
07.09.2026 | 13:33
Պուտինը զանգահարել է Ալիևին․ քննարկվել են առևտրատնտեսական ու հումանիտար հարցեր
07.09.2026 | 13:32
Գյումրիի «Համով հոտով» արագ սննդի կետը չի գործի
Բոլորը

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվել է պատմական գիտությունների դոկտոր Արսեն Բոբոխյանը:

«Արսեն Բոբոխյանը ներկայացրեց 2022-2025 թվականներին իր ղեկավարման ժամանակ կատարված աշխատանքները և ինստիտուտի զարգացման ծրագիրը։

Ինստիտուտը տարեկան ունեցել է 30 հնագիտական արշավախումբ, որից 17-ը՝ միջազգային համատեղ ծրագրերով:

Իրականացվել է տարաբնույթ գտածոների վերականգում ու թանգարանացում, Հայաստանի նյութական և ոչ նյութական ժառանգության հանրահռչակում, հնագիտական, ազգագրական և բանահյուսական գրականության ու փաստաթղթերի ձեռքբերում և մշակում, Արցախին վերաբերող խնդիրների քննարկում, պատմամշակութային ժառանգության ուսումնասիրություն և մշտադիտարկում: Ինստիտուտը հրապարակել է ավելի քան 200 գիտական հոդված, որից ավելի քան 30-ն ընդգրկված են միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում։ Տեղի է ունեցել բազային ֆինանսավորման աճ, արտաբյուջեի աճ։ Պայմանագրեր են կնքվել Ռուսաստանի ԳԱ Միլկուխո-Մակլայի անվան ազգաբանության և մարդաբանության ինստիտուտի, Բելառուսի պետական համալսարանի, Լիոն-2 համալսարանի, Կալիֆորնիայի համալսարանի (ԱՄՆ, Լոս Անջելես), Միջերկրածովյան և արևելյան երկրների ուսումնասիրության միջազգային ասոցիացիայի (Հռոմ, Իտալիա), Հոնկոնգի համալսարանի (Հոնկոնգ, Չինաստան), Կոնեկտիկուտի համալսարանի (ԱՄՆ), Մյունսթերի համալսարանի հետ»,- ասված է ՀՀ ԳԱԱ-ի տարածած հաղորդագրությունում։

Նշվում է, որ Արսեն Բոբոխյանը նշել է, որ շարունակվելու են աշխատանքները՝ ուղղված գիտական արդյունավետության բարձրացմանը, 2026թ. ատեստավորման նախապատրաստմանը, ինստիտուտի կարգավիճակի պահպանմանը, անխուսափելի փոփոխությունների դեպքում՝ ինստիտուտի դիրքերի շահավետ պահպանմանը։

«Մոտակա մի քանի տարիների գերխնդիրն է լինելու հնարավորինս պահպանել ինստիտուտի՝ տասնամյակներով ձևավորված ձեռքբերումներն ու ավանդույթները, ապա և փորձել զարգացնել դրանք՝ համապատասխանեցնելով ժամանակակից միջազգային գիտության չափանիշներին», – նշել է Արսեն Բոբոխյանը։

Արսեն Բոբոխյանի կենսագրությունը

Արսեն Բոբոխյանը ծնվել է 1975 թվականին՝ Երևան քաղաքում: 1992-1997թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, 1997-1999 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ասպիրանտ։ 1999-2000 թվականներին սովորել է Մյունխենի համալսարանի Առաջավորասիական հնագիտության ինստիտուտում, 2001-2006 թվականներին՝ Գերմանիայի Թյուբինգենի համալսարանի Նախապատմության ինստիտուտում:

2000 թվականին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2006 թվականին Գերմանիայի Թյուբինգենի համալսարանի Նախապատմության ինստիտուտում ստացել է փիլիսոփայության դոկտորի կոչում: 2016 թվականին Երևանի պետական համալսարանում ստացել է դոցենտի կոչում: 2024 թվականին ստացել է պատմական գիտությունների դոկտորի աստիճան։

Արսեն Բոբոխյանի գիտական հետազոտությունների ոլորտներն են՝ առաջավորասիական և կովկասյան հնագիտություն, Հայկական լեռնաշխարհի բրոնզի և երկաթի դարերի հնագիտություն, մշակութային կապեր, փոխանակություն, կշռային համակարգեր, հնագույն կրոն և պաշտամունք, սրբազան լանդշաֆտ:

Արսեն Բոբոխյանը 273 գիտական հոդվածի, 12 գրքի հեղինակ է: Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, թուրքերեն լեզուներին:

Արսեն Բոբոխյանը 1998 թվականից մինչ օրս աշխատում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում՝ կրտսեր գիտաշխատողից հասնելով մինչև ինստիտուտի տնօրենի պաշտոնի: 2007 թվականից դասավանդում է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, 2020 թվականից՝ Հայաստանի ամերիկյան համալսարանում, իսկ 2014-2021 թվականներին դասավանդել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգեան Ճեմարանում։

2015-2017 թվականներին եղել է «Էջմիածին» հանդեսի գլխավոր խմբագիր, 2017-2024 թվականներին՝ «Լրաբեր հասարակական գիտությունների» հանդեսի խմբագրի տեղակալ, 2025 թվականից՝ գլխավոր խմբագիր, 2006-2025 թվականներին՝ «Aramazd, Armenian Journal of Near Eastern Studies, Oxford»-ի խմբագրի տեղակալ։ Խմբագրական խորհրդի անդամ է «Amirani, Journal of the International Caucasological Research Institute»-ում (Թիֆլիս – Մոնրեալ), «Studies in Caucasian Archaeology, Journal of Gori Historical-Ethnographical Museum»-ում (Գորի), «History, Archaeology, Ethnology, Journal of Samtskhe-Javakheti State University»-ում (Ախալցխա), «Polish Archaeology in the Mediterranean»-ում (Վարշավա)։

Արսեն Բոբոխյանը 2011 թվականից անդամակցում է Հայկական ուսումներու միջազգային ընկերակցութիւնը (Օքսֆորդ), 2020թ-ից՝ Միջերկրական և արևելյան հետազոտությունների միջազգային ասոցիացիային (Հռոմ), 2023թ-ից՝ Գերմանական հնագիտական ինստիտուտին (Բեռլին), 2025թ-ից՝ Ամերիկայի հնագիտական ինստիտուտին (Բոսթոն)։

2010 թվականին եղել է ՀՀ ԳԱԱ, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության «Լավագույն գիտական աշխատանք» մրցույթի դրամաշնորհի դափնեկիր, ԱՊՀ «Հումանիտար Համագործակցության Միջազգային Խորհրդի» և «Հումանիտար Համագործակցության Միջազգային Հիմնադրամի» կազմակերպած երիտասարդ գիտնականների «Դեբյուտների համագործակցություն» մրցույթի առաջին մրցանակի դափնեկիր, 2017 թվականին արժանացել է ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե մեդալի: