Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև

Լուրեր

02.11.2026 | 11:06
Զինծառայությունից ազատելուց մինչև ծննդյան վկայական ու հողամասի օտարում․  կաշառքի դեպքեր են բացահայտվել, 10 անձի մեղադրանք է առաջադրվել
02.11.2026 | 11:03
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 10:56
Սիսիանում զբոսայգիների տարածքներից 16 հողամաս վերադարձվել է համայնքին․ Վարդապետյանը հանձնարարականներ է տվել
02.11.2026 | 10:45
Նորակառույց շենքում գազիֆիկացման համար կառուցապատողին վճարել պետք չէ․ ՄՍՇՊՀ
02.11.2026 | 10:40
Կիմի Անտոնելին Ֆորմուլա-1-ի ամենաերիտասարդ չեմպիոնն է պատմության մեջ
02.11.2026 | 10:39
Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով 9 մարդ է զոհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:30
ՄԻՊ-ի նիստում քննարկվել են դպրոցներում տեսահսկման համակարգերի կիրառման և երեխաների անձնական տվյալների պաշտպանության հարցեր
02.11.2026 | 10:21
Մեսիի գոլը հաղթանակ է պարգևել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 09:44
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
02.11.2026 | 09:34
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել
02.11.2026 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
Բոլորը

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Իրանի պետական հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանի հետ կարող է տեղի ունենալ ամենասարսափելին՝ երկիրը կարող է վերածվել «նոր Ուկրաինայի»։

Նա նշել է, թե Արևմուտքն այս պահին «փորձության է ենթարկում» Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները։

«Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման ուղղությունը։ Ես վստահ եմ, որ դա նույնպես որևէ լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, այն է, որ այն վերածվի նոր Ուկրաինայի»,- ասել է նա։

Մեդվեդևն ընդգծել է, որ Մոսկվան ինքն է լուծում իր տարածաշրջանային խնդիրները։ Նա նշել է, որ Ռուսաստանն ու Իրանը Կասպյան տարածաշրջանի մաս են․ «Մեզ ոչ ոք պետք չէ՝ բարեկամանալու, առևտուր անելու և զարգանալու համար»։

Մայիսին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ արևմտյան երկրները ձգտում են «ցրել» Ռուսաստանի դաշնակիցներին՝ սկսելով նրա հարևաններից, այդ թվում՝ Ուկրաինայից և Վրաստանից։ Նրա խոսքով՝ Արևմուտքը փորձում է նաև Վրաստանին ներքաշել այդ «սխալ տրամաբանության» մեջ։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի եվրաինտեգրումը համարել է Հայաստանի օրինական իրավունքը, սակայն հայտարարել է, որ ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկը գործնականում կնշանակի Հայաստանի դուրս գալը Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ), քանի որ Հայաստանը չի կարող միաժամանակ անդամակցել երկու միությունների։

Սեպտեմբերի 1-ին, Պուտինի հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դեռ վաղ է խոսել Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու և ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին։

«Այս գործընթացը ուղղված չէ Ռուսաստանի դեմ, ուղղված չէ Եվրասիական տնտեսական միության դեմ, որովհետև մենք շատ բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները։ Սա իսկապես, Դուք արդեն հիշատակեցիք, այնքան կարևոր է մեզ համար, մեր երկրի համար։ Մենք հույս ունենք, որ այդ հարաբերությունները կարևոր են նաև Ռուսաստանի Դաշնության համար։

Եվ կարծում եմ՝ մենք պետք է՝ և՛ Հայաստանի Հանրապետությունը, և՛ Ռուսաստանի Դաշնությունը, և՛ մենք անձամբ, շատ զգուշորեն վերաբերվենք այդ հարաբերություններին։ Եվ ուզում եմ հաստատել, որ ես՝ անձամբ, և մեր Կառավարությունը, շատ զգուշորեն ենք վերաբերվում այդ հարաբերություններին և վստահ եմ, որ Դուք նույնպես զգուշորեն եք վերաբերվում այդ հարաբերություններին և ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ դրա համար»,-նշել էր նա։