Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները պաշտոնյաների մեդիա-մենամարտերի փուլից անցել են Փաշինյան-Պուտին բաց, հրապարակային քննարկումների դաշտ։ Factor TV-ի հետ զրույցում քաղաքագետ Բարդուղ Գալստյանը գնահատել է երկու երկրների հարաբերությունների ներկա փուլը՝ նշելով, որ Հայաստանը գտնվում է Ռուսաստանի վերահսկողությունից դուրս գալու գործընթացում։ «Սա Ռուսաստանի վերահսկողությունը թոթափելու քաղաքականություն է, որը, կարծես թե, ստացվում է այն գործող իշխանությունների մոտ՝ գլխավորությամբ Նիկոլ Փաշինյանի, առանց …

