Արարատի մարզի Մխչյան գյուղի դպրոցի աղմկահարույց դեպքերից օրեր անց ազատման դիմում է ներկայացրել տնօրեն Քաղցրիկ Մաթևոսյանը։ Տեղեկությունը Factor․am-ի հետ զրույցում հաստատեցին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։ «Դպրոցի տնօրենի ժամանակավոր պարտականությունները կատարում է Մրգաստան գյուղի դպրոցի փոխտնօրենը»,- նշեց Մխչյանի վարչական ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Գալստյանը։ Factor.am-ի հարցին՝ հրահա՞նգ է եղել, որ տնօրենն ազատման դիմում գրի, …

