ԱՄՆ Կոնգրեսի Եվրոպայում անվտանգության և համագործակցության հարցերով հանձնաժողովում (Հելսինկյան հանձնաժողով) ընթանում է քննարկում՝ «Պատմական հնարավորություն․ ՀՀ-ի և Ադրբեջանի խաղաղության համաձայնագրի առաջմղումը» թեմայով։ «Տարիների պատերազմից հետո Հայաստանը և Ադրբեջանը խաղաղության համաձայնագրի կնքման շեմին են, որը խոստանում է կայունություն և բարգավաճում բերել՝ միաժամանակ թուլացնելով Ռուսաստանի և Իրանի ազդեցությունը տարածաշրջանում։ Սակայն բանակցությունների դանդաղումը, աճող դժգոհությունը և այն հանգամանքը, …

