Հայաստանում հարկային մուտքերի աճի և գրանցված աշխատատեղերի ռեկորդային ցուցանիշների ֆոնին շարունակում է մնալ ահռելի ստվերային տնտեսություն, իսկ դրա դեմ պայքարի ընթացքն ու արդյունքները չեն գոհացնում։ Այս մասին Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանին։ Ներկայացնելով հարկային ոլորտի վերջին տվյալները՝ վարչապետը նախ շնորհակալություն հայտնեց Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող և օրինապահ …

