Ահռելի ստվեր ունենք, բավարարված չեմ պայքարի տեմպերով. Փաշինյանը` ՊԵԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 14:31
Հույս ունեմ` հարցը ընդդիմադիրներին ճնշելուն չի հասնի. Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:29
Եռամսյա դադարից հետո Կարեն Սարուխանյանը նշանակվել է ՀԷՑ-ի Գյումրու ցանցի պետ
02.11.2026 | 14:23
Դե՞մ եք, որ էդ վարկերը տվել են այն ժամանակ․ Ֆինանսների նախարարը՝ Արցախին տրամադրված միջոցների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:17
45 միավոր վաստակած Լուկա Դոնչիչը պատմական ցուցանիշ է գրանցել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:08
2018 թվի Փաշինյանը չէ, որ մի կոչով 100 հազար մարդ դուրս գա փողոց. Աննա Գրիգորյան
02.11.2026 | 14:00
«Գաղտնի պլանը» ՌԴ-ի և ԵՏՄ-ի որոշ շրջանակներում ունի աջակցություն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:55
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 13:52
Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայում հանդիպել Պուտինի հետ
02.11.2026 | 13:47
Սահմանազատման հաջորդ փուլը կարող է անցկացվել Սյունիքում՝ TRIPP-ի հատվածում. Մհեր Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:44
Փաշինյանը պետական հեղաշրջման մասին հայտարարեց. Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:36
«Ճնշումը հակառակ ուղղությամբ է լինելու»․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:27
Միակ երաշխիքը ստորագրված խաղաղության պայմանագիրն է. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:19
ՌԴ-ն ժամանակավոր արգելք է սահմանել ԵՏՄ սահմաններից դուրս նավթաքիմիական արտադրանքի որոշ տեսակների արտահանման համար
02.11.2026 | 13:15
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 13:10
Ալինա Չարաևան մեծ առաջընթաց է գրանցել WTA-ի դասակարգման աղյուսակում
Բոլորը

Հայաստանում հարկային մուտքերի աճի և գրանցված աշխատատեղերի ռեկորդային ցուցանիշների ֆոնին շարունակում է մնալ ահռելի ստվերային տնտեսություն, իսկ դրա դեմ պայքարի ընթացքն ու արդյունքները չեն գոհացնում։ Այս մասին Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանին։

Ներկայացնելով հարկային ոլորտի վերջին տվյալները՝ վարչապետը նախ շնորհակալություն հայտնեց Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող և օրինապահ հարկատուներին, ինչպես նաև պետական ապարատին ու ՊԵԿ-ին՝ բյուջեի մուտքերն ապահովելու համար։ Սակայն անմիջապես հետո նա շեշտադրում արեց առկա բացթողումների վրա։

«Պարո՛ն Հակոբյան, ես հասկանում եմ, որ իմ մոտեցումը երբեմն կարող է ոչ արդար թվալ և հաճելի չէ, բայց ես կարծում եմ՝ այս ամենով հանդերձ մենք ահռելի ստվեր ունենք, և ես բավարարված չեմ ստվերի դեմ մեր պայքարի տեմպերով, ծավալներով, մեթոդներով և արդյունավետությամբ»,- ընդգծեց Փաշինյանը։

Կառավարության ղեկավարը նշեց, որ խնդիրը պարբերաբար քննարկվում է, և կոնկրետ քայլեր են ձեռնարկվում։

Մասնավորապես, նախատեսվում է հունվարի 1-ից ընդլայնել պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքատեսակների ցանկը, ինչը լրացուցիչ լծակ կտա ստվերի կրճատման ու հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան