Կարևոր է, որ ՀՀ-ն ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իրավական պարտավորությունների հիման վրա խաղաղությունն ամրապնդելու համար․ Ալիևի ներկայացուցիչ

Լուրեր

03.11.2026 | 23:23
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքներով Ադրբեջանի նախագահը Հայաստանի Հանրապետությանն առաջարկել է տարածաշրջանում հաստատել կայուն խաղաղություն և ձեռնարկել բոլոր իրական քայլերը՝ խաղաղության գործընթացն առաջ մղելու համար։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին Բաքվում անցկացվող «Բևեռացված աշխարհում ԶԼՄ-ների միջոցով վստահության ամրապնդումը» խորագրով մեդիաֆորումի ընթացքում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովը՝ այդպիսով հերթական անգամ փորձելով կեղծ պնդումներով արդարացնել Արցախում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումը։

«Ադրբեջանի Հանրապետությունը, որպես ռազմական ագրեսիայի ծանր հետևանքներից տուժած երկիր, միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և դրանով իսկ ապահովել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ այս ռազմական հակամարտությանը վերաբերող որոշումների կատարումը»,- հայտարարել է նա։

Խալաֆովը հավելել է՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համատեղ հռչակագիրը և խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը ցույց տվեցին, որ տասնամյակներ շարունակվող հակամարտությունից հետո հնարավոր է վստահություն ձևավորել։

«Շատ կարևոր է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունն ու հայ ժողովուրդը ճիշտ գնահատեն այս պատմական պատասխանատվությունը և ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իրավական պարտավորությունների հիման վրա խաղաղությունն ամրապնդելու համար»,- հայտարարել է Ալիևի ներկայացուցիչը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի