Ազդակ չունենք. Փաշինյանը` գազի գնի թանկացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 10:50
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի Քեշմ կղզու թիրախներին․ CBS News
03.11.2026 | 10:32
Ուիթքոֆը հայտնել է՝ ՌԴ-ի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 10-11-ը՝ Աբու Դաբիում
03.11.2026 | 10:20
Փարիզի «Մասթերսում» Կարեն Խաչանովի մրցակիցը հրաժարվել է պայքարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 10:12
Ծաղկաձորում 1,35 հա հողամասի առուվաճառքն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվերադարձվի 127,5 մլն դրամ
03.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 09:54
Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին ժամանել է Հայաստան
03.11.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 09:30
Երևանի Գայի պողոտայի առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել․ այրվել է հագուստի տաղավար
03.11.2026 | 09:16
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին
02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով բնական գազի սակագնի հնարավոր փոփոխությանն ու սպառողների վրա դրա ազդեցությանը, հայտարարեց, որ այս պահին գազի գնի թանկացման վերաբերյալ որևէ ազդակ չկա։

Լրագրողի հարցին, թե ինչ է պատրաստվում ձեռնարկել Կառավարությունը սպառողների վրա հնարավոր ազդեցությունը մեղմելու համար, և ինչ այլընտրանքներ կան ռուսական գազին, վարչապետը պատասխանեց, որ հարցի քննարկումն այս պահին պատեհ չի համարում։

«Դուք գիտեք, էլի ասել եմ, մենք այս պահի դրությամբ որևէ նման ազդակ չունենք, հետևաբար այդ հարցի քննարկումը պատեհ չեմ համարում… Երբ որ ազդակ կլինի, երբ որ իրավիճակ կլինի, մենք դրա մասին կմտածենք»,- ասաց նա։

Վարչապետն ընդգծեց, որ Կառավարությունը մտածում է հնարավոր իրավիճակների կառավարման մասին, քանի որ 2018 թվականից ի վեր ամեն տարի առնչվում է այդ հարցադրումներին։

«Այսինքն՝ մենք տարբեր սցենարներ ենք բնականաբար քննարկում՝ ոչ միայն դրա հետ կապված, ամեն ինչի հետ կապված։ Դա Կառավարության դերն է, որպեսզի կարողանա հաշվարկել, ծանր ու թեթև անել, բայց այս պահին մենք այդպիսի ազդակ չունենք»,-նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան