Եվրահանձնաժողովը Google ընկերությանը տուգանել է 2.4 մլրդ եվրոյով՝ շուկայում իր գերակա դիրքը չարաշահելու համար, հայտնում է Gazeta.ru-ն։ Բրյուսելը ընկերությանը մեղադրում է նրանում, որ Google-ն օգտագործում է օնլայն որոնման դաշտում իր մենաշնորհը՝ իր սեփական Google Shopping ծառայության օգտին: Եվրահանձնաժողովն ու Google-ը հրաժարվել են մեկնաբանություններից։ Նախորդ ամենամեծ տուգանքը՝ 1․06 մլրդ եվրո, Եվրահանձնաժողովը նշանակել էր Intel ընկերության նկատմամբ …

