Հունիսի 22-ի գիշերը Արթիկ քաղաքի Սասունցի Դավիթի փողոցի թիվ 13 հասցեում գտնվող փլուզված բնակելի շենքի հարցով դեռ վերջնական որոշում կայացված չէ։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանը։ Հիշեցնենք, որ փլուզման հետևանքով շենքի 7 ընտանիք տարհանվել է․ վերջիններս ժամանակավոր բնակություն են հաստատել բարեկամների տներում։ «Զբաղվում ենք բնակարանների հարցով, համապատասխան բնակարաններ ենք փնտրում, …

