Հայկական  կոնյակ  Ռուբեն Գևորգյանցից՝  Ռիչարդ Գիրին

Լուրեր

12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 17:59
«Պրովոկացիոն հայտարարություն եք անում», «Կամ խուժան եք, կամ գողական»․ դատախազը և Գալստանյանը վիճեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:50
Էրդողանը Փեզեշքիանի հետ հանդիպմանն Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է արել
12.11.2026 | 17:41
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց TRIPP զարգացման ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթը
12.11.2026 | 17:39
ԵՄ-ն նոյեմբերի 16-ին կհաստատի ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները
12.11.2026 | 17:30
Մեր թիմը հայտնի է բազմակարծությամբ. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:24
Գարեգին Բ-ի եղբայրը և եղբորորդին դատապարտվեցին ազատազրկման, բայց նրանց նկատմամբ փորձաշրջան նշանակվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ը ներկայացնում է մինչ այժմ չհրապարակված մի պատմություն, որը մեզ ներկայացրել է ինքը` կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցը` իր մահվանից մի քանի ամիս առաջ:

1995 թվականի Մոսկվայի միջազգային փառատոնին կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցը   մեկնել էր պատրաստված: Խոսքը, սակայն, մասնագիտականի մասին չէ: Նա, լինելով ժյուրիի անդամ, գիտեր, թե ով էր լինելու փառատոնի ժյուրիի նախագահը և շատ էր սպասում վերջինիս հետ հանդիպմանը: Իսկ այդ պահն անմոռանալի դարձնելու համար ռեժիսորը հոգացել էր նախապես: Ամեն օր չէր, որ կարելի էր տեսնել հոլիվուդյան հայտնի դերասան Ռիչարդ Գիրին:

«Մենք Մոսկվայում ապրում էինք նույն հյուրանոցում:  Գիրի համարը գրեթե իմ կողքին էր: Հասցրել էի նկատել, որ նա շատ պարզ ու անկեղծ մարդ է: Այդ օրերին մենք շփվելու բազմաթիվ առիթներ ունեցանք: Եվ երբ միջազգային փառատոնի կազմը հավաքվեց, ես հարմար պահ ընտրեցի, մոտեցա նրան և ասացի, որ մի նվեր ունեմ հանձնելու: Հարցրեց, թե ինչ նվեր է: Ասացի, որ մեր Կոնյակի գործարանից հատուկ կոնյակ եմ բերել, որի անունը «Ռիչարդ Գիր» է (ես Գիրի անունով պիտակ էի պատվիրել և փակցրել շշին) : Նա նախապես զգուշացրեց, որ  ինքը նմանատիպ խմիչքներ չի օգտագործում, քանի որ բուդդիստ է, բայց հիշում եմ, որ ասաց «Իմ հայրը սիրում է կոնյակ, հայկական կոնյակ»: Գիրն իսկապես շոյվեց իմ անակնկալից, իսկ երբ շշի վրա կարդաց իր անունը, շատ հուզվեց»,- Factor.am-ին պատմել էր Ռուբեն Գևորգյանցը:

Նա հիշում էր, որ բոլոր լրագրողները փառատոնային թեմաները, բուն իրադարձությունը թողած` սկսել էին լուսանկարել կոնյակը, հետաքրքրվել դրանով: «Մի բան կա, որ  հատկապես լավ է տպավորվել. վրացի կոլեգաներս տեղում «մեռան»: Դա խորհրդանշական նվեր էր: Եվ եթե մարդ այդ պահին ոչ մի բան էլ չիմանար Հայաստանի մասին, կսկսեր հետաքրքրվել, թե դա ինչ երկիր է»,- ասում էր ռեժիսորը:

Նրա խոսքով` դրանից հետո ինքը օրեր շարունակ  դերասանի հետ զրուցելու առիթներ է ունեցել և նկատել է, որ վերջինս  բավական  շատ տեղեկություններ ուներ հայերի մասին: Գիրի և Գևորգյանցի բարեկամությունը, սակայն, այդքանով չի եզրափակվում:

«Նա ինձ մի հեռախոսահամար փոխանցեց, ասաց. «Երբ որ լինեք Լոս Անջելեսում, զանգե´ք: Դրանից երեք տարի անց ես եղա այնտեղ և զանգահարեցի այդ համարով: Վերցրեց Գիրի  փաստաբանը, լսեց ինձ, որոշ ժամանակ հետո  զանգահարեց  և ասաց, որ դերասանը սպասելու  է ինձ Դաունթաունում»,- մտաբերում էր ռեժիսորը,- «Մենք հանդիպեցինք, և Գիրը հրավիրեց ինձ աստղերի կինոակումբ: Աջ ու ձախ կարելի էր հանդիպել ծանոթ դեմքերի, հանրահայտ անձանց: Եվ հիշում եմ, որ երբ նա ծանոթացրեց ինձ իր ընկերներից մեկի հետ, ասաց. «Սա այն մարդն է, որն ինձ  հայկական կոնյակ նվիրեց. այն կոնյակը, որ դու տեսել ես իմ տանը…»:

 

Աննա Բաբաջանյան