Պորտուգալիայի Ազգային հեռուստատեսությունն ու Եվրոպական հեռարձակող միությունը Լիսաբոնն են ընտրել որպես քաղաք, ուր կանցկացվի «Եվրատեսիլ-2018» երգի մրցույթը. հայտնում է ria.ru-ն։ Կազմակերպիչները հայտնել են, որ կիսաեզրափակիչները կանցկացվեն մայիսի 8-ին և 10-ին, իսկ եզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 12-ին։ Պորտուգալիան դարձավ երգի մրցույթը հյուրընկալող երկիր՝ Կիևում անցկացված «Եվրատեսիլ-2017»-ում իր մասնակից Սալվադոր Սոբրալի հաղթանակի շնորհիվ։

