Գուգուշի՝ Երևանում կայանալիք համերգը հիստերիա մեծ ալիք է բարձրացրել Ադրբեջանում. «Փաստ»

Լուրեր

15.10.2026 | 15:50
Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է Starlink համակարգերի աշխատանքի լիովին վերականգնման մասին
15.10.2026 | 15:41
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի զարգացման համար․Տոկաև
15.10.2026 | 15:30
Սամվել Թադևոսյանը՝ «Golden Globes»-ի Beacon Award մրցանակակիր
15.10.2026 | 15:19
Մասուդ Փեզեշքիանը կժամանի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
15.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ COP-ին Ադրբեջանի մասնակցության մասին//Սիսիայում հայրը սեռական բռնության է ենթարկել դստերը․ ԼՈՒՐԵՐ
15.10.2026 | 15:07
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
15.10.2026 | 15:04
Իսրայելի նախագահը Թուրքիայի օդային տարածքի արգելքը շրջանցելու համար Բաքու է մեկնել AZAL-ի չվերթով՝ անցնելով նաև ՀՀ տարածքով
15.10.2026 | 14:55
Սամվել Կարապետյանը դատի է տվել Արկադի Վարդանյանին․ պահանջում է ներողություն խնդրել և 1 մլն դրամ փոխհատուցում վճարել
15.10.2026 | 14:47
Պակիստանում դպրոցի տանիքի փլուզման հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվել, այդ թվում՝ աշակերտներ
15.10.2026 | 14:39
Այո, դեմարշ է. Փաշինյանը` Բելառուս չմեկնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 14:30
«ՀՀ վարչապետը հայտարարել էր՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ», նախկին նախագահները չեն ստացել արժանի պատիժը»․ Ալիևի հերթական հակահայկական հայտարարությունները
15.10.2026 | 14:22
Երեք ամսից ՌԴ-ն կասի` երկաթուղում ներդրում անո՞ւմ է, թե՞ ոչ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 14:13
Շվեյցարիան աջակցում է ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացին. Իգնասիո Կասիս
15.10.2026 | 14:04
Արծվաշենը տեղաշարժվում, մոտեցվում է. մի քիչ աջ, մի քիչ ձախ տանելով, պատկերացրեցի՞ք՝ ինչ եմ ասում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 13:59
Բենզալցակայանի քանդման պատճառը Մեսրոպ Մանուկյանը չէ, այն ինքնակամ է. Աջափնյակի թաղապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանական ծագում ունեցող Իրանի ամենահայտնի դերասանուհիներից ու երգչուհիներից մեկը՝ Գուգուշը (քաղաքացիական անունը Ֆաիեգ Աթեշին) Instagram–ի իր էջում գրառում է կատարել օգոստոսի 31–ին Երևանում կայանալիք համերգի մասին: Երգչուհին իր այդ գրառումը վերնագրել և առանձնացրել է՝ «վերջապես» (#finally) և «պատմություն է գրվում» (#historyinthemaking) հեշթեգերով:

Տեղեկացնենք, որ հայտնի երգչուհու այցը Հայաստան մի քանի առումով է հետաքրքիր: Նախ, որ այն հիստերիայի մեծ ալիք է բարձրացրել Ադրբեջանում: 2011–ին, երբ Բաքվում փորձել են կազմակերպել Գուգուշի համերգը, նա հրաժարվել է Ադրբեջան մեկնել առանց իր հայ ընկերոջ, որի պատճառով էլ համերգը չեղյալ է հայտարարվել: Այսինքն, իրանցի արտիստը ազգությամբ հայ զուգընկեր ունենալու պատճառով արդեն իսկ հասցրել է ադրբեջանական սև ցուցակում գրանցվել, ինչը նշանակում է, որ այլևս չի կարող այդ երկիր մեկնել:

Բայց սա, կարծես թե, այնքան է ազդել ադրբեջանական կողմի վրա և հիմա էլ սեփականատիրական զգացումից ելնելով մտածում են, որ հայտնի երգչուհին այնուամենայնիվ իրենցն է և չի կարող Հայաստանում համերգ տալ:

Ի դեպ, 2000 թվականին ԱՄՆ տեղափոխվելուց հետո սա Գուգուշի առաջին համերգն է նախկին ԽՍՀՄ–ի տարածքում: Հայաստանից հետո, սեպտեմբերի 3–ին երգչուհին ելույթ կունենա նաև Վրաստանի մայրաքաղաքում:

Անշուշտ այս համերգը նշանակալի իրադարձություն է ոչ միայն հայկական շոուբիզնեսի, այլև հանդիսատեսի համար, քանի որ նման հայտնի աստղի ցանկացած ելույթ տարբեր ուղղություններով միանգամից մի քանի շղթայական ռեակցիաներ է առաջացնում: Առավել ևս, երբ նրա իրանցի բազմահազար երկրպագուները այս համերգին ներկա գտնվելու համար պատրաստ են բավականին մեծ գումարներ ծախսել:

Ի դեպ, Մարզահամերգային համալիրում համերգի տոմսի գները սկսվում են 75 դոլարից, իսկ VIP տոմսերի արժեքը 600 դոլար է:

«Փաստը» փորձեց հասկանալ, թե ովքեր են կազմակերպիչները և արդյոք սա կրկին այն դեպքը չէ՞, երբ կարող է բավականին բարձր գնով տոմսեր վաճառվել ու հետո, համերգի օրը հայտարարվել, թե երգչուհին չի կարող համերգ տալ ու հանդիսատեսի համար տոմսերի վճարված գումարը հետ ստանալը կրկին դառնա հերթական քաշքշուկի առիթ:

«Բուլու–Արթ» ընկերության ներկայացուցիչը, ով չցանկացավ ներկայանալ, ասաց, որ Գուգուշն այն երգչուհին չէ, որ նման կերպ վարվի իր հանդիսատեսի հետ: Նա ասաց նաև, որ բազմաթիվ մարդիկ են այցելելու Հայաստան միայն նրա համերգին ներկա լինելու համար: Այնպես որ, նախինում տեղի ունեցած դեպքերը պետք չէ նույնացնել Գուգուշի նման աշխարհահռչակ երգչուհու հետ, քանի որ նա բոլորովին այլ որակի արտիստ է:

«Նման բան չի կարող լինել: Բացառվում է: Մի քիչ լավատես եղեք, պետք չէ նման բաներ մտածել»,– ասաց ընկերության ներկայացուցիչը:

Ինչու են տոմսերի գներն այդքան բարձր հարցին նա պատասխանեց, որ Գուգուշի դեպքում դա նորմալ գին է: Ի դեպ, ըստ մեր զրուցակցի, 600 և 400 դոլարանոց ամենաթանկ տոմսերը, որոնք ընդամենը 100–ական հատ են ամենաարագն են սպառվել և այս պահին արդեն մոտ 20–ական տոմս է մնացել վաճառքում:

Նա նաև տեղեկացրեց, որ համերգի հայաստանյան կողմի կազմակերպիչը «Մարկ փրոդաքշն» ընկերությունն է: «Փաստը» կապ հաստատեց նաև նրանց հետ, պարզելու, թե իրականում իսկապե՞ս տոմսի գներն այդքան թանկ են, և արդյո՞ք հայկական ընկերությունը չի սահմանել նման բարձր գինը:

«Ոչ, մենք միայն տեխնիկական մասն ենք ապահովում: Տոմսի գները մենք չեն սահմանել: Մենք ընդամենը ընդհանուր կազմակերպչական մասն են, իրականացնում: Բայց ասեմ, որ Գուգուշի նման հայտնի երգչուհու դեպքում դա թանկ չի համարվում: Ի դեպ, Վրաստանում տոմսերի գները 90 դոլարից են սկսվում»,– ասաց ընկերության աշխատակիցը:

Գուգուշի համերգի շուրջ բարձրացած անհավանական մեծության հասնող ալիքը շարժել է նաև որոշ մարդկանց հետաքրքրությունը: Եվ հատկապես նրանք, ովքեր լեգենդար երգչուհու մասին ոչինչ չգիտեն կամ էլ շատ քիչ բան գիտեն, սկսել են զարմանալ, թե ինչու է նման աժիոտաժ բարձրացել: Նման անտեղյակների տեղեկացվածության աստիճանը բարձրացնելու համար հաղորդավար պրոդյուսեր Արա Ղազարյանը իր Ֆեյսբուքյան էջում գրել է:

«Ժողովուրդ, ախր 2017 թիվն ա: Ինտերնետ, գուգլ կա: Ախր մի հատ փնտրեք, գտեք, կարդացեք, հետո ավել պակաս գրեք: 80 միլիոնանոց ազգի աստվածուհի ա Գուգուշը: Մուղամ կամ արևելյան երաժշտություն չեմ սիրում, մեքենայիս մեջ չեմ լսում, բայց անձամբ գնացել ու տեսել եմ, թե ինչպես ա 8000 անոց դահլիճը ոտքի վրա 2 ժամ անգիր երգում նրա բոլոր երգերը: Իրանում նա արգելված ա…»:

Տեղեկացնենք նաև, որ բացի մշակութային իրադարձությունից Գուգուշի Հայաստան այցը ամենայն հավանականությամբ կդառնա համաշխարհային մամուլի կողմից ամենալուսաբանվածներից մեկը, քանի, որ նա իրոք բազմաշերտ և ինքնատիպ անհատականություն է և այս գործոնը թե՛ քաղաքական և թե՛ այլ նկատառումներից ելնելով չի կարելի անտեսել:

Հավելենք նաև, որ Իրանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո, երբ հաստատվեցին կրոնական կարգեր, Գուգուշին արգելեցին ոչ միայն երգել, այլև՝ երկրից դուրս գալ: Երկար տարիներ այդ պայմաններում ապրելուց հետո, 2000 թվականին նրան վերջապես հաջողվեց մեկնել ԱՄՆ և հաստատվել այնտեղ: Եվ չնայած Իրանում ապրող քաղաքացիների գրեթե երկու սերունդ չի տեսել նրան, սակայն ավագ սերնդի կողմից Գուգուշի հանդեպ ունեցած մեծ սերն ու համակրանքը հանգեցրել է նրան, որ բոլոր սերունդներն անգիր երգում են նրա երգերը:

Իսկ անցյալ դարի 70–ականներին Գուգուշը ԽՍՀՄ–ում հայտնի դարձավ պարսիկ ռեժիսոր Փարվիզ Սայադի «Երկար գիշեր» ֆիլմից հետո, որը ցուցադրվեց նաև Հայաստանում:

Առավել մանրմասն` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: