Հայտնի են «Եվրատեսիլ-2018»-ը հյուրընկալող քաղաքն ու միջոցառման օրերը
Մշակույթ
26.07.2017 | 11:19Պորտուգալիայի Ազգային հեռուստատեսությունն ու Եվրոպական հեռարձակող միությունը Լիսաբոնն են ընտրել որպես քաղաք, ուր կանցկացվի «Եվրատեսիլ-2018» երգի մրցույթը. հայտնում է ria.ru-ն։
Կազմակերպիչները հայտնել են, որ կիսաեզրափակիչները կանցկացվեն մայիսի 8-ին և 10-ին, իսկ եզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 12-ին։
Պորտուգալիան դարձավ երգի մրցույթը հյուրընկալող երկիր՝ Կիևում անցկացված «Եվրատեսիլ-2017»-ում իր մասնակից Սալվադոր Սոբրալի հաղթանակի շնորհիվ։