Չինաստանը դուրս է եկել Կարսի վրա. «Փաստ»

Լուրեր

12.11.2026 | 16:50
«Նոր Զովք»-ի արտադրամասում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել․ մի շարք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է
12.11.2026 | 16:39
ՔՊ-ն մերժեց Հայաստանում ժողովրդավարության նահանջի վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը
12.11.2026 | 16:28
ՖԻՖԱ-ի նախկին նախագահ բռնապետ է անվանել Ջանի Ինֆանտինոյին
12.11.2026 | 16:20
Վարչապետի աշխատավարձը 1,5 միլիոնից 2 մլն 662 հազար առայժմ չի դառնա․ երկու ամսով հետաձգվեց Փաշինյանի և մյուս պաշտոնյաների աշխատավարձերին վերաբերող նախագծի քննարկումը
12.11.2026 | 16:10
Ես ի՞նչ իմանամ` ինչի հետևանքով է սրտամկանի ինֆարկտ ստացել. Սրբուհի Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:59
Վենսը դիտարկում է Իրանի ԱԽ քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ ուղիղ հանդիպման հնարավորությունը․ WSJ
12.11.2026 | 15:51
Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարին
12.11.2026 | 15:43
Ուիթկոֆն ու Քուշները ժամանել են Կրեմլ՝ Պուտինի հետ հանդիպման
12.11.2026 | 15:33
Ասողը գլուխը պատին է տվել, կեղծիք է. Տարոն Չախոյանը` հայհոյելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:32
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 15:28
«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ
12.11.2026 | 15:23
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
12.11.2026 | 15:19
Զելենսկին հայտարարել է Starshield-ի աշխատանքում նոր խափանումների մասին
12.11.2026 | 15:10
«Հաղթանակ» կամրջով երթևեկությունը ժամանակավոր կդադարեցվի // ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ի դեմ․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 15:02
Մենք ծանոթ էինք Արմեն Գրիգորյանի դիրքորոշմանը. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթուղու շինարարությունն ավարտվել է: Հուլիսի 19–ին Վրաստանի էկոնոմիկայի նախարար Գիորգի Գախարիան ու Թուրքիայի տրանսպորտի նախարար Ահմեդ Արսլանն առաջին անգամ փորձնական երթևեկել են՝ գործնականում գնահատելու երթուղին: «ԲԹԿ–ից մեծ ակնկալիքներ ունենք: Այն նոր հեռանկարներ է բացում ոչ միայն Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի, այլև տարածաշրջանի մյուս երկրների համար: Հույս ունեմ, որ այս կարևոր նախագիծը կսկսի գործել ամենամոտ ժամանակներում»,– հայտարարել է Գախարիան: Իսկ թուրք նախարարը նշել է, որ «այդ նախագիծը կարևոր է երեք երկրների համար էլ: Սակայն եթե սկզբնական փուլում այն վերաբերում էր միայն Թուրքիային, Վրաստանին ու Ադրբեջանին, ապա հիմա Ղազախստանն ու Թուրքմենստանն էլ են միանում նախագծին»:

Հետաքրքիր շրջադարձ է, այնպես չէ՞:

Ուշագրավ է, որ նույն օրը Բաքվում կայացել էր Ադրբեջանի, Թուրքիայի ու Թուրքմենստանի արտգործնախարարների հանդիպումը, որի ժամանակ էլ Չավուշօղլուն պաշտոնապես հայտարարել էր «Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգծի test–drive»–ի մեկնարկի մասին: «Անկարան շտապում է առաջնորդի դեր ստանձնել Չինաստանից դեպի Եվրոպա ձգտող այսպես կոչված միջինարևելյան տարնսպորտային միջանցքի շրջանակներում: Թեպետ ոչ միայն նա, այլև նրա կրտսեր եղբայրը՝ Ադրբեջանը»,– նշում է վերլուծաբան Սարգիս Ծատուրյանը:

Սակայն այս նախագիծը չունի տնտեսական նպատակահարմարություն, քանի որ 2017–ի առաջին կիսամյակում Ադրբեջանի ու Թուրքիայի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է ընդամենը 1.2 մլրդ դոլար, իսկ Ադրբեջանի ու Վրաստանի միջև՝ 270.35 մլն դոլար: Այդ նպատակահարմարությունը կստեղծվի, եթե երկաթգիծը միանա «Մեծ մետաքսի» ճանապարհին: Սակայն Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթուղին Պեկինին հետաքրքիր է միայն դեպի Եվրամիություն դուրս գալու առումով: Այդ պատճառով է, որ այս տարվա մայիսին Չինաստանն ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր է ստորագրել Վրաստանի հետ և նրան դարձրել իր արտաքին առևտրային գլխավոր գործընկերներից մեկը Հարավային Կովկասում: 2016 թ. տվյալներով՝ Չինաստանի ու Վրաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 412 մլն դոլար (համեմատության համար նշենք, որ Հայաստանի հետ առևտրի շրջանառությունը 2016 թ. ամիսներին կազմել է 450 մլն դոլար):

Ռուսաստանի հարավային սահմաններին ստեղծվում է աշխարհաքաղաքական նոր իրողություն: Խորհրդային միության փլուզումից հետո առաջին անգամ այն ձևավորվում է ոչ թե Մոսկվայի և նույնիսկ Վաշինգտոնի, այլ Պեկինի հովանու ներքո: Չինաստանի հետաքրքրությունն ակնհայտ է՝ 2016 թ. տվյալներով՝ Ընդերկնյայի ապրանքաշրջանառությունը ԵՄ անդամ 28 երկրների հետ կազմել է 514,779 մլրդ եվրո, որից 344,642 մլրդը՝ Հին աշխարհի երկրների հետ: Իսկ եվրոպական երկրներից դեպի Չինաստան արտահանումը կազմել է ընդամենը 170,136 մլրդ եվրո, այսինքն՝ գերթե կեսը:

«Ստացվում է, որ այսուհետ համաշխարհային առևտրի քամին փչում է ոչ թե Արևմուտքից, այլ Արևելքից, ինչը Չինաստանին ստիպում է կառուցել «Մեծ մետաքսի ճանապարհ» դեպի Արևմտյան Եվրոպայի երկրներ: Սակայն դա չի նշանակում, որ Արևմուտքը կորցրել է շրջանառության վերահսկողությունը: Հակառակը՝ մենք ականատես ենք դառնում Մեծ Բրիտանիայի ու Չինաստանի ֆինանսական միության, որը կարիք ունի ոչ միայն Brexit–ի, այլև ազատ առևտրի գոտիների պեկինալոնդոնյան «մետաքսի» ճանապարհի յուրաքանչյուր հատվածում»,– նշում է վերլուծաբան Ս. Ծատուրյանը:

Առավել մանրամասն` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: