«Համակարգային անպատժելիությունը՝ որպես մարտահրավեր քրեական արդարադատությանը» խորագրով հանրային քննարկմանը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները իրենց գնահատականները հնչեցրին Հայաստանում քրեական արդարադատություն իրականացման, իրավունքի սահմանափակման, ամբաստանյալների նկատմամբ բռնությունների, փաստաբանների գործունեությանը խոչընդոտելու, դատարանների և դատավորների անկախության վերաբերյալ: Փաստաբան Ինեսսա Պետրոսյանն անդրադարձավ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռերի» անդամներին դաժան ծեծի ենթարկելու դեպքին: «Ընդամենը Արեգ Կյուրեղյանը …

