Մուշեղ Շուշանյանի նկատմամբ Փաստաբանների պալատը կարգապահական վարույթ է հարուցել

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

ՀՀ ոստիկանության պետ Վ. Գասպարյանը դիմելով Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատ, հայտնել է, որ փաստաբան Մուշեղ Շուշանյանը մեկնաբանելով «Սասնա ծռերի» գործով դատավարության ընթացքում դատարանի շենքի մոտ հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների գործողություններն, իրավապահ մարմնի հասցեին հնչեցրել է անհարգալից արտահայտություններ. ասված է ՓՊ տարածած հաղորդագրությունում:

Ըստ ոստիկանության՝ փաստաբանի նմանօրինակ գործելաոճն ուղղակիորեն վնասում է իրավապահ ամբողջ համակարգի նկատմամբ հանրային վստահության ամրապնդմանը և որևէ աղերս չունի փաստաբանի մասնագիտության բովանդակության և հասարակական կոչման հետ:

ՀՀ ոստիկանության դիմումով մեջբերված է փաստաբան Մուշեղ Շուշանյանի կողմից «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» ռադիոկայանին 28.06.2017թ. տրված՝ «Վարչախումբն ամեն ինչ անում է «Սասնա ծռեր»-ի գործով դատավարությունը դռնփակ անցկացնելու համար. փաստաբան»վերտառությամբ հարցազրույցի տեքստը:

ՀՀ ոստիկանության դիմումի հիման վրա ՀՀ փաստաբանների պալատի նախագահի 17.07.2017թ. 195-Ա/ԿԳ-17048 որոշմամբ (այսուհետ՝ նաև Որոշում) փաստաբան Մուշեղ Շուշանյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ՝ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 5֊րդ մասի, ինչպես նաև Կանոնագրքի 2.2.2 և 2.2.3 ենթակետերի խախտման հատկանիշներով:

Որոշմամբ փաստաբան Մուշեղ Շուշանյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ հարցազրույցի տեքստում իրավական քննադատական խոսքերից բացի, հրապարակվել են նաև որոշակի արտահայտություններ, որոնք փաստաբան

Մուշեղ Շուշանյանի կողմից կատարված լինելը հաստատվելու դեպքում առերևույթ կարող են՝
1) հանգեցնել փաստաբան Մուշեղ Շուշանյանի նույնացմանն իր վստահորդի հետ, ինչը կարող է պարունակել «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 5֊րդ մասի խախտման հատկանիշներ, և
2) կասկածի տակ դնել փաստաբանի մասնագիտության հեղինակությունը, ինչը կարող է պարունակել փաստաբանի վարքագծի կանոնագրքի 2.2.2 և 2.2.3 ենթակետերի խախտման հատկանիշներ:

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 5֊րդ մասի համաձայն՝ փաստաբանը չպետք է նույնացվի իր վստահորդի հետ՝ ելնելով փաստաբանի կողմից իր մասնագիտական պարտականությունների կատարումից:

Կանոնագրքի 2.2.2 ենթակետի համաձայն՝ փաստաբանը չպետք է կատարի այնպիսի գործողություններ, որոնք կարող են կասկածի տակ դնել նրա հեղինակությունը, ազնվությունը և անձեռնմխելիությունը (հակառակորդ կողմի առաջարկների հանդեպ մատչելիություն):

Կանոնագրքի 2.2.3 ենթակետի համաձայն՝ մասնագիտական, հասարակական, հրապարակախոսական և այլ բնագավառներում իր գործունեությամբ փաստաբանը պետք է նպաստի փաստաբանի մասնագիտության բովանդակության և հասարակական կոչման նկատմամբ հարգանքի ձևավորմանն ու ամրապնդմանը:

Որոշմամբ ներկայացվել են նաև արդարադատության իրականացման գործում փաստաբանի՝ որպես հանրության և դատարանների միջև միջնորդի կոչմանը վերաբերող միջազգային փաստաթղթերում, մասնավորապես՝ Եվրոպայի փաստաբանների միությունների և իրավական համայնքների խորհրդի (CCBE) կողմից հաստատված եվրոպական իրավական մասնագիտության հիմնական սկզբունքների վերաբերյալ կոմենտարներում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Կասադո Կոկան ընդդեմ Իսպանիայի գործով նախադեպային վճռով արձանագրված սկզբունքները:

Հ.Գ. Փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվում է ՓԱՍՏԱԲԱՆԻՆ ՎԵՐԱԳՐՎՈՂ ՎԱՐՔԱԳԾԻ ՍՏՈՒԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ: Փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելն ինքնին չի նշանակում, որ փաստաբանը թույլ է տվել կարգապահական խախտում և այդ հարցի վերջնական պատասխանը կարող է տրվել միայն կարգապահական վարույթի իրականացման արդյունքում’ ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի համապատասխան որոշմամբ»: